o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է

03.12.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԽՈՐՆ Է

Ինչպես օրերս հայտնի դարձավ, այս տարի Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնում երկրորդ տարին անընդմեջ ունեցանք նվիրատվությունների անկում: Այսինքն, եթե «նախահեղափոխական» 2017թ.-ին հեռուստամարաթոնի արդյունքը 12,5 միլիոն դոլար էր, ապա անցած տարի նվազեց` մինչեւ 11,1 միլիոն, եւ այս տարի՝ 9,8: Հայտնի է նաեւ, որ այս տարվա ցուցանիշն ամենափոքրն է՝ 2006թ.-ից սկսած (տես աղյուսակը):

Շերը, Ջորջ Քլունին ու մյուս աստղերը մասնակցել են հեռուստամարաթոնի՝ 14 մլն դոլար հավաքելով փոթորիկներից տուժածների համար (լուսանկարներ)

Հասկանալի է, այս ցուցանիշները, այդ թվում՝ անցած տարիներին եւ ներկայումս խոշոր նվիրատվություն կատարողների տվյալները կարելի է տարբեր կողմերից վերլուծել եւ արդյունքում հասնել նույն բանին: Այն է, նիկոլյան «հեղափոխությունը» ամենեւին էլ չի արժանացել Սփյուռքի եւ հատկապես՝ Սփյուռքի մեծահարուստների վստահությանը, ինչպես որ ժամանակին Նիկոլն էր մեծ-մեծ ճառեր ասում: Ընդ որում, եղած վստահությունն էլ գնալով մարում է: Տեսեք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին տարում՝ 2007թ.-ին խոշոր նվիրատուների ցանկն այս տեսքն ուներ. «Լեւոն Հայրապետյան` 2,5 միլիոն դոլար, Վահե Կարապետյան` 1 միլիոն դոլար, «Project Cure»-ը` 700.000, Լուիզ Սիմոն Մանուկյան` 500.000, Հրայր Հովնանյան` 500.000 դոլար, Վարազ Սամվելյան` 500.000, Ջորջ Բաղումյան` 260.000, «Feed the Children»` 250.000, Արմեն Էքսերջյան` 200.000, Էդուարդո Էռնեկյան` 125.000, Շվեյցարիայի հայ համայնք` 150.000, ՀԲԸՄ` 150.000 եւ այլն»: 2017թ.-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին տարում պատկերը հետեւյալն էր. «Անանուն բարերար ԱՄՆ-ից՝ 2 միլիոն 500 հազար դոլար, Սամվել Կարապետյան՝ 2 միլիոն 250 հազար դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան՝ 350 հազար դոլար, Սամվել Ալեքսանյան՝ 200 հազար դոլար, Վարդանյանների ընտանիք՝ 125 հազար դոլար, Վարուժան Գրիգորյան՝ 100 հազար դոլար, Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար դոլար, անանուն բարերար ԱՄՆ-ից՝ 100 հազար դոլար, Բաղդասարյանների ընտանիք (ԱՄՆ)` 100 հազար դոլար, Հենրիկ Տեր-Ղուկասյան (Իրան)` 100 հազար դոլար, «Վալեքս Գրուպ»՝ 100 հազար դոլար եւ այլն»:

Իսկ ահա Նիկոլի կառավարման առաջին տարում՝ 2018թ.-ին հետեւյալ վիճակն էր. «Անանուն բարերար՝ 2.3 մլն դոլար, իրանահայ բարերարներ Հենրիկ եւ Ադրինե Տեր-Ղուկասյաններ՝ 1 մլն  340 հազար դոլար, որով հիմնանորոգվելու է Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը, ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյան՝ 1մլն. դոլար, որով հիմնանորոգվելու է Գետավանի դպրոցը, Արցախ, ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյան՝ 1 000 000 դոլար, արցախահայություն՝ 700,000 դոլար, Իրանի հայ համայնք՝ 100 հազար դոլար եւ այլն»: Այսինքն, ոչ միայն խոշոր նվիրատվություններ կատարած անհատներն են էապես պակասել, այլ նաեւ նրանց մեծ մասը նվիրատվություններ կատարել են կոնկրետ ծրագրերի եւ ոչ թե հիմնադրամի ծրագրած ուղղության համար: Եվ նույն պատկերն է այս տարի, երբ խոշոր նվիրատվություն կատարողներից տեսանելի է միայն Սամվել Կարապետյանը՝ 1,5 միլիոն դոլարով եւ նիկոլական օլիգարխ Լֆիկը՝ իր ստանդարտ 200 հազարովՍակայն Նիկոլի նկատմամբ վստահության անկումը միայն այս ցուցանիշներով չէ, որ սահմանափակվում է: Իրականում նվիրատվությունների անկումները շատ ավելի լուրջ են, քան ցույց են տալիս հիշատակված թվերը: Բանն այն է, որ սրանք հեռուստամարաթոնների ժամանակ հնչեցված նվիրատվությունների խոստումներ են, որոնք պարտադիր չէ, որ վերածվեն «կենդանի փողի»: Այսպես, կան լուրեր, որ իրականում անցած տարվա հանգանակությունը ներկայացված 11,1 միլիոնից էապես պակաս է եղել. մասնավորապես 2,3 միլիոն խոստացած անանուն բարերարն իր խոստումը չի պահել: Այսինքն, կա ավելի կարեւոր ցուցանիշ. տարեկան կտրվածքով որքան է կազմել Հիմնադրամի փաստացի նվիրատվություն-մուտքերի ծավալը: Եվ ահա այս ցուցանիշները բոլորովին այլ պատկեր են ֆիքսումԱյսպես, համաձայն Հիմնադրամի հաշվետվությունների, 2017թ.-ին «Տեղական հանձնախմբերից եւ անհատներից Հիմնադրամի կենտրոնական հաշիվներին փոխանցված գումարները» կազմել են 6 988 768 481,00 դրամ, որը 14,5 միլիոն դոլարի կարգի գումար է՝ մոտ 2 միլիոնով ավել, քան հեռուստամարաթոնի ցուցանիշն է: Իսկ ահա 2018թ.-ին, ըստ հաշվետվության, մուտքերը 3 721 312 112. 40 դրամ են կամ մոտ 8 միլիոն դոլար: Այսինքն, 3,1 միլիոնով պակաս հեռուստամարաթոնից, ինչը նշանակում է, որ ոչ միայն անանուն բարերարի 2,3 միլիոնը, այլ նաեւ ուրիշ նվիրատվությունների խոստումներ չեն կատարվել: Եվ դրանից զատ՝ տարվա ընթացքում այլ նվիրատվություններ այլեւս չեն եղել: Վերջապես ֆիքսենք նաեւ. 2017թ.-ի համեմատությամբ անցած տարի Հիմնադրամի մուտքերը ոչ թե հեռուստամարաթոնների 1,4 միլիոն դոլարի չափով են պակասել, այլ՝ մոտ 6,5 միլիոնով, որը, ի դեպ, ընդամենը 1.5 միլիոնով է պակաս 2018թ.-ին Նիկոլի ողջ հավաքածից (եթե մարդիկ Աննայի հիմնադրամին «մուծվում» են, ինչո՞ւ պետք է նաեւ Հիմնադրամին տան): Ահա, հենց դա է նիկոլական եւ նախկին «հանցավոր ռեժիմի» հանդեպ Սփյուռքի վստահության տարբերությունը: Իսկ ահա 2019թ.-ի հեռուստամարաթոնը հուշում է, որ այդ անդունդը էապես խորացել է: Նաեւ հաշվի առնելով, որ այս տարվա նվիրատուների մեջ մեծ են տարաբնույթ հայաստանյան ընկերությունները եւ պետական կառույցները, որոնք «չմուծվելու» դեպքում կարող էին «պատերին ծեփվելու» թեկնածուներ դառնալՊատկերն ամբողջական կդառնա, եթե նշենք նաեւ հետեւյալը: Համաձայն Հիմնադրամի հաշվետվությունների, «շնորհներից եկամուտ» ուղղությամբ 2015թ.-ին մուտքերը կազմել են   8 572 595 000 (մոտ 18 միլիոն դոլար), 2016թ.-ին՝ 7 695 251 000 դրամ (մոտ 16,4 միլիոն դոլար): Սրանց հետ արդեն նիկոլյան 2018 եւ 2019թթ. մուտքերը որեւէ մրցակցության մեջ չեն մտնում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА