o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը տեխնիկական տեսանկյունից շատ ուժեղ է․Ֆոնսեկա

02.12.2019 23:16 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը տեխնիկական տեսանկյունից շատ ուժեղ է․Ֆոնսեկա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Վերոնայի»  նկատմամբ հաղթանակը (3:1), ինչպես նաև անդրադարձել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլին:

Մեսի. Ցանկանում եմ մրցել ամենաուժեղ «Ռեալի» հետ

«Այս հաղթանակը ծնվեց թիմի հիանալի արձագանքի արդյունքում, մենք թիմային ոգի դրսևորեցինք: Թիմային խաղ ցուցադրեցինք այն թիմի դեմ, որի դեմ դժվար է խաղալ: Այն թիմ է, որ պաշտպանվում է լավ ու ագրեսիվ: Մենք լավ խաղ չանցկացրինք, բայց նման խաղերում ճիշտ մոտեցումը շատ կարևոր է:

Մխիթարյանը տեխնիկական տեսանկյունից շատ ուժեղ է: Նա շատ լավ խաղաց: Նա օգնեց թիմին: Նա գեղեցիկ գոլ խփեց Պելեգրինիի ու Պերոտիի հիանալի խաղարկման արդյունքում»,-ասել է պորտուգալացի մարզիչը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА