o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սքարլեթ Յոհանսոնը հայտնել է, որ «Երկաթե մարդը» ֆիլմը նրան ոգեշնչել է միանալ Marvel կինոստուդիային

01.12.2019 19:10 ՄՇԱԿՈՒՅԹ
Սքարլեթ Յոհանսոնը հայտնել է, որ «Երկաթե մարդը» ֆիլմը նրան ոգեշնչել է միանալ Marvel կինոստուդիային

Հանրահայտ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը Vanity Fair-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռոբերտ Դաունի կրտսերի դերակատարմամբ «Երկաթե մարդը» ֆիլմն է նրան ոգեշնչել միանալ Marvel կինոստուդիային, գրում է Daily Mail-ը։

Ազգային պարերի մասին ֆիլմի համար փող չունեին, սակայն սեռափոխված մարդու մասին ֆիլմը հովանավորում են. Անդրանիկ սարկավագ

«Ֆիլմ ինձ շատ դուր եկավ։ Առաջ երբևէ նման բան չէի տեսել։ Ես սուպերհերոսների կամ այդ ժանրի երկրպագու չէի, բայց ֆիլմը նորարարական էր»,- խոստովանել է 35-ամյա դերասանուհին։

Յոհանսոնի խոսքով՝ հենց այդ ժամանակ էլ ցանկացել է աշխատել Marvel կինոստուդիայի հետ։

Դերասանուհին ռեժիսոր Ջոն Ֆավրոյի հետ ծանոթացել է «Երկաթե մարդը 2» ֆիլմի «Սև այրին» դերի քասթինգի ժամանակ, որը ռեժիսորը հետագայում վստահել էր Էմիլի Բլանտին։

Սակայն, հուրախություն Յոհանսոնի, Էմիլին զբաղվածության պատճառով ստիպված է լինում հրաժարվել դերից և կինոընկերությունը դերը Յոհանսոնին է վստահում։

«Ես քինախնդիր մարդ չեմ, ուստի չափազանց երջանիկ էի դերի առաջարկի համար»,-հայտնել է դերասանուհին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА