o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

22.11.2019 19:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ

«Իրավունքն» անդրադարձել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ  հարցազրույցներից մեկին, որտեղ նրա թիրախում էին հայտնվել ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական նախկին նախարարները: Գ. Աբրահամյանը նշել է, թե ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի (ՀՅԴ անդամ) օրոք էր, երբ 2009 թվականին հայտնի դարձավ «Նուբարաշեն» դպրոցի մանկապղծության դեպքերի մասին հսկայական սարսափելի պատմությունը. «Այն, ինչ այնտեղ էր կատարվել տարիներ շարունակ, ոչ այլ ինչ էր, քան ուղղակի ապազգային մի գործընթաց: Դա ուղղակի մեր բոլոր ազգային, ընտանեկան արժեքները ոտնահարել էր: Այդ ժամանակ նախարար էր նաեւ Գեւորգ Պետրոսյանը (ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր): Ի վերջո, շատ հաճախ նաեւ այսպես կոչված, սորոսական իրավապաշտպանների կողմից եւ նրանց միջոցով հնարավոր դարձավ երեխաների իրավունքների պաշտպանությունը դատարանում: Եվ որեւէ մեկն այս նախարարներից այդ առումով չխոսեց, որեւէ մեկը չասաց, որ սա մեր ազգի կործանումն է»: Այս թեմային «Իրավունքի» հետ զրույցում վերջակետ դրեց 2009 թվականին ընդամենը վեց ամիս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոն զբաղեցրած  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` շեշտելով. «Լրիվ հերյուրանք է: Դա իմ ժամանակ չի եղել»: Փորձեցինք պարզել նաեւ 2008-2009 թթ.-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած ՀՅԴ-ական ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ տեսակետը, սակայն ապարդյուն: ԿԳՄՍ նախարարության քայլերի, ուսանողների պայքարի, դասախոսների արձագանքների, կրթության ոլորտի մասին առհասարակ ընկեր Սեյրանյանն էլ չի խոսելու, որովհետեւ մի անգամ խոսել է: Այսպիսին էր նրա պատասխանը. «Ես այդ թեմայով արդեն խոսել եմ»: Իսկ ինչ վերաբերում է Գ. Աբրահամյանի մեղադրանքներին` չուշացավ նաեւ եւս մեկ «բովանդակ» պատասխան. «Ես արդեն ասացի»:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА