o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ԱՅԴ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՉԵՑՅԱԼԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՆԱ»

20.11.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ԱՅԴ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՉԵՑՅԱԼԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՆԱ»

Ուղիղ 20 օրից տեղի կունենան Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները: Ընդ որում` այն կլինի պատմության մեջ նախադեպը չունեցող մի ընտրություն, քանի որ թուրքական իշխանությունները` պոլսահայերի որոշակի շրջանակների աջակցությամբ` փոփոխել են պատրիարքական ընտրությունների կանոնադրությունը եւ թույլ են տվել ընտրություններին մասնակցել միայն այն եպիսկոպոսներին, որոնք ներկայացնում են, այսպես ասած, Ստամբուլի աթոռը: Ըստ այդմ` ընտրություններին մասնակցելու են միայն Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նման խայտառակ ընտրության չգնալու բարձրաստիճան հոգեւորականների հորդորներին թեկնածուներն այդպես էլ ականջալուր չեղան: Եվ ստամբուլահայերին մնում է քվեարկել նրանցից որեւէ մեկի օգտին: Ըստ էության, արգելված է տարբեր աթոռներից մոտ 10-ը այլ եպիսկոպոսների մասնակցությունն ընտրություններին: Իսկ կանոնադրության նման կոպտագույն փոփոխության պատճառը հայաստանցի թեկնածուն էր` Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, որի հնարավոր մասնակցությունը թուրքական իշխանությունները փորձեցին ի սկզբանե չեզոքացնել: Առաջիկա ընտրությունների մասին «Իրավունքը» զրուցեց Թուրքիայում մարդու իրավունքների միության անդամ, պոլսահայ (ստամբուլահայ) լրագրող ՀՐԱՆՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

ԱԿՕՍ. ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Քիչ ժամանակ է մնացել Պոլսի պատրիարքի ընտրություններին: Ի՞նչ մթնոլորտ է այդտեղ, ինչպիսի՞ տրամադրություններ կան:

Այո, դժբախտաբար, այդպես է երեւում, որ այդ «ընտրություն» կոչեցյալը պետք է իրականանա: Մեջտեղում բնական վիճակ չկա: Անշուշտ, հարցականի տակ է պաշտոնապես թեկնածու դարձած երկու եպիսկոպոսների հավատարմության եւ վստահելիության հանգամանքը, քանի որ պարտադրված (նույնիսկ կասեի` համագործակցությամբ սարքված) փորձում են իրականացնել մի «ընտրություն», որտեղ անտեսվում է կատարվող լուրջ իրավախախտումը:

«Սա ճանապարհ է, որը տանելու է Պոլսո պատրիարքության կործանման» (Տեսանյութ)

Այդուհանդերձ, այժմ կա երկու թեկնածու, նրանցից ո՞ւմ է ցանկանում պատրիարքական աթոռին տեսնել տեղի հայ համայնքը:

Կարեւորն` ազգի, այսինքն` պոլսահայության ձայնը լսել եւ ընտրության թեկնածուների մասնակցության առումով արդարացի մի ճամփա գտնելն էր: Սակայն արդեն վաղուց պարզ դարձավ, որ դժբախտաբար, պաշտոնապես թեկնածու առաջադրված երկու եպիսկոպոսները այդպիսի մտայնություն չունեին: Մենք ունեինք շատ արժանավոր երկու սրբազաններ եւս` Աջապահյանը եւ Չուլջյանը: Իմ կարծիքով` առանց այս երկու սրբազանների մասնակցության տեղի ունեցող ընտրության դեպքում շատ մեծ տարբերություն չկա, թե ո՞վ է բազմելու պատմական աթոռի վրա: Նշված երկու սրբազաններին էլ անձամբ ծանոթ եմ, նաեւ գիտեմ պոլսահայությանը եւ բացահայտ կարող եմ ասել, որ անկարելի է թերագնահատել պոլսահայության մեջ Չուլջյան սրբազանի վայելած սերը, հարգանքը եւ համբավը:

Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել (Ermenihaber.am)

Մտավախություն կա, որ համայնքը կպառակտվի, քանի որ մի մասը ակտիվ պաշտպանում է Աթեշյանին, մյուսը` Մաշալյանին: Իրապես տեսնո՞ւմ եք նման վտանգ, թե՞ նախընտրական շրջանին բնորոշ է:

Գործընթացի ներքին ծալքերին եթե նայենք, կարող ենք ասել, որ սա բնական երեւույթ է, քանի որ 10 տարուց ավելի է, որ թափուր է աթոռը, եւ պատրիարքության ենթակա հոգեւորականները, նույնիսկ աշխատակազմը մատնված են անցումային շրջանի, որն ուզենք, թե` չուզենք ազդեց նաեւ ողջ պոլսահայության հաստատությունների վրա: Գաղտնիք չէ, որ պոլսահայությունն այսօր դեմ առ դեմ կանգնած է լուրջ անկումի առաջ, եւ համայնքի անդամները հետզհետե պակասում են: Այսօր ո՞վ կարող է հակառակը պնդել, որ այս առումով վերջին 11 տարուց ի վեր դատարկ մնացած Պատրիարքական աթոռն այս ընդհանուր համայնապատկերում ունեցել է միայն բացասական ազդեցություն:

Միջադեպ հոգեւորականի եւ ԱԱԾ աշխատակցի միջեւ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА