o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈԳԵԲԱՆ. «ԱՅՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ԴԱ ՓԱՍՏ Է»

20.11.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՈԳԵԲԱՆ. «ԱՅՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ԴԱ ՓԱՍՏ Է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան վիճակի մասին սկսել են բարձրաձայն խոսել նաեւ հրապարակային հարթակում: Եվ նկատենք, որ այդ խոսակցությունները Փաշինյանի օգտին չեն: Ընդ որում, առիթը տալիս է հենց Փաշինյանը. համենայնդեպս, հանրությանը մտահոգում է վարչապետի օգտագործած բառապաշարը` «պառկեցնել ասֆալտին»,  «պատերով տալ», նրա զանազան հնարքները, այլաբանությունները, տրամադրության կտրուկ փոփոխությունները: Եվ այդ մտահոգություններն էլ ավելի սրվեցին Ֆրանսիա այցի ընթացքում հանդիպումներից մեկի ժամանակ նրա պահվածքից: Ինչպիսին է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեբանական վիճակը, փորձեցինք վերլուծել հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ հետ, ով ասաց.

Առաջիկա ամիսներին Փաշինյանը կայցելի Ռուսաստան

 

«ԱՎԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻԱԳՆՈԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱԼ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԸ»

- Երբ կա բարդ իրավիճակ, պետք է այն անլրջացնել, որպեսզի այդ իրավիճակը բողոք չառաջացնի: Դա տեխնոլոգիա է, որին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծիծաղով, հումորով, կտրուկ արտահայտություններով Փաշինյանը փորձում է ապահովել իր վարկանիշը: Քանի որ նա բավականին ամուր է կառչած իր աթոռից:

- Պարոն Մադաթյան, հանրության մեջ բավականին ակտիվ քննարկվեց վարչապետի` Ֆրանսիայի վարքագիծը, ժեստիկուլյացիան: Ինչպե՞ս կբնութագրեք:

Նիկոլի պուճուրիկ կլոնների այս ճնշող մեծամասնությունը արդյունավետության տեսակետից Տորիչելյան դատարկություն են. Արմեն Աշոտյան

- Այո, այդ հանդիպման ժամանակ ակնհայտ էր անհամբերություն: Հնչում էին մտքեր, որոնց հետ ներքուստ համաձայն չէր ինքը` Նիկոլ Փաշինյանը: Բայց իրավիճակից պետք էր մի կերպ դուրս գալ: Ավելի մասնագիտական դիագնոզ կարող են տալ հոգեբույժները:

- Այսինքն` Դուք էլ ե՞ք համամիտ նաեւ մասնագետների այն պնդումների հետ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հետազոտվի հոգեբույժի մոտ:

«ՆԻԿՈԼ, ՄԵՆԱԿ ԱՆԿԵՂԾ, ՔԵԶ ԱՍԵԼ ԵՆ, ԲՈՒԺՎԵ՞Լ ԵՍ, ԹԵ՞ ՔՈ ՁԵՒԵՐՈՎ ԹՌԱՐ

- Այն, որ Փաշինյանը հոգեբանական անհավասարակշիռ վիճակում է, դա փաստ է: Ավելին, ոչ միայն կոնկրետ իրավիճակներում է դա նրա մոտ արտահայտվում, այլ առհասարակ, ամենատարբեր իրավիճակներում դա նկատելի է: Ագրեսիայի արտահայտումները` ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մտքերը արդեն իսկ անհանգստացնող են: Առավել անհանգստացնող է նրա տրամադրության կտրուկ փոփոխությունները, ինչը հուշում է, որ նա  հոգեբանական խնդիրներ ունի ու շատ լուրջ:

Նիկոլը իր տեսակով այդպիսին է, կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը

- Իշխանության գալուց հետո ի՞նչ հոգեբանական փոփոխություններ են տեղի ունեցել վարչապետի մոտ:

- Ակնհայտ փոխվել են նրա մոտեցումները բոլոր պարագաների նկատմամբ: Նկատվում է ավելի պահանջատեր լինելը, փոխվել  է արժեհամակարգը: Բնականաբար, խոսք լինել չի կարող հայրենիքը որպես արժեհամակարգ դիտարկելու մասին, ինչպես որ նա փորձում է դա ներկայացնել: Սեփական անձն է նրա համար առաջնային: Եվ դա նկատվում է հենց այն փոքր կոմպոնենտով, որ մեկուկես տարվա մեջ Փաշինյանը կարծես երկու անգամ քաշ է ավելացրել: Այդ տարիքում մարդիկ ձգտում են սովորաբար քաշն իջեցնել, բայց նրա մոտ, կարողությունների մեծացմանը զուգահեռ, ֆիզիկական քաշն էլ է ավելացել: Նաեւ նրա մոտ զգացվում է սեփական խոսքի կայունացման չարժեւորում, ամենաթողության վիճակ. նա ասում է խոսքեր, որից հետո լրիվ հակառակն է անում:

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

 

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՆՐԱՆ, ԻՆՉԻՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ»

- Պատգամավոր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եկեք համեմատենք:

- Նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր անձնազոհ կերպարով ձգտում էր աթոռի: Հիմա նա հասել է իր նպատակին, եւ առաջինը, որ նա անում է, այն է, որ իրենից ուժեղներին տանել չի կարողանում: Եվ դա է պատճառը, որ երբեմն ջղաձիգ, երբեմն ծաղրական, երբեմն էլ շատ լուրջ կերպար ընդունելով՝ փնովում է իրեն, այսպես ասած, կոնկուրենտ համարող անձանց: Նման կերպ նա վարվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ում անհիմն ձերբակալել տվեց, ապա կալանավորեց եւ դարձրեց Նոր Հայաստանի թիվ մեկ քաղբանտարկյալը: Քոչարյանին Նիկոլ Փաշինյանը կալանքի տակ է պահում միայն մեկ բանի համար` սեփական ամբիցիաները բավարարելու ու իր ամենահավանական կոնկուրենտին արենայից դուրս մղելու համար, եւ դա անում է ամենաստոր ու ամենաճղճիմ ձեւով: Նիկոլ Փաշինյանը իր կնքահոր` Լեւոն ՏԵր-Պետրոսյանի առավել կատարելագործված կերպարն է: Նրան նյարդայնացնում են այն անձինք, ովքեր հայ ժողովրդի կողմից հարգված ենԵվ պատահական չէ, որ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ փորձում է ոչնչացնել հայոց պատմությունը, հայ հերոսական անցյալը, որպեսզի ոչինչ չմնա հերոսականությունից: Ստորադասում է Հայոց եկեղեցին, հայոց պատմությունը եւ հայոց լեզուն, ոչնչացնում է այն ամենը, ինչը բնորոշում է հայ ավանդական ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը փորձում է ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կարող են իրեն ալտերնատիվ ուժ լինել: Հոգեբանության մեջ այդպես է` ումից վախենում ենք, փորձում ենք առաջին հերթին նրան ոչնչացնել:

​​​​​​​«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

- Ո՞ւր է տանելու այս հոգեբանական վիճակը:

- Նա ձգտում է նրան, ինչին իրականում ի վիճակի չէ: Նիկոլ Փաշինյանը փորձում է անել այն, ինչը միշտ ցանկացել է, բայց չի կարողացել: Նրա նման կերպարներ եղել են: Օրինակ` Էռնեստ Հեմինգուեյը, ով այդքան էլ խիզախ մարդ չէր, բավականին դեպրեսիվ անձնավորություն էր, բայց իր բոլոր գրվածքներում գրում էր որսի, սաֆարիների եւ քաջության մասին: Ավելին, նա  մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել:

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА