o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսպես շարունակվել չի կարող, և այսպես չի՛ շարունակվելու․ Փաշինյան

18.11.2019 21:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այսպես շարունակվել չի կարող, և այսպես չի՛ շարունակվելու․ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը և առաջարկվող փոփոխությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ խորհրդակցությանը։

Փաշինյան, հերիք է ծամածռություններով զբաղվես, պատասխանիր ամենակարևոր հարցին՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կրթական համակարգում մեր բարեփոխումները լինելու են առավելագույնս սկզբունքային, որովհետև կրթական համակարգում է ձևավորվում մեր իրականության գենետիկ կոդը։ Վերցնենք թեկուզ մեր անկախության 30 տարվա պատմությունը. Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել կոռուպցիոն երևույթների և հենց կրթական համակարգում է ձևավորվել կոռուպցիայի նկատմամբ հանդուրժող և նույնիսկ բարյացակամ վերաբերմունքը։

Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել հովանավորչության և կրթական համակարգն է, որ նրան ստիպել է այդ ամենը ընկալել որպես անխուսափելի իրողություն։  Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել հայրենիքից գողացված միջոցներով գցված սեղանի շուրջ հայրենիքի ու ժողովրդի կենացը հոտնկայս խմելու տրամաբանությանը և հայրենասիրությունը ընկալել որպես հայրենիքը թալանելու լեգիտիմություն։

Այսպես շարունակվել չի կարող և այսպես չի՛ շարունակվելու։ Ազատ, արժանապատիվ, պրոֆեսիոնալ, սեփական և ոչ թե «պապայի», «մամայի» կամ «հոպարի» ուժերի վրա վստահ քաղաքացի պիտի ձևավորվի մեր կրթական համակարգում և այս նոր գինին պետք է պահվի նոր տիկերի մեջ»։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА