o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի անտառները մի քանի հոգու ձեռքերում են

16.11.2019 16:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի անտառները մի քանի հոգու ձեռքերում են

Ոչ վաղ անցյալում՝ հուլիսին Իջևան քաղաքում ոստիկանության ցուցաբերած բռնի վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ պարզվում է ոչ թե բնության պահպանության համար էր արվում, այլ որովհետև կան սղոցարաններ, որոնք ըստ Իջևան քաղաքում շրջանառվող լուրերի ՝ պատկանում են Նիկոլ Փաշինյանի մերձավորներին, մասնավորապես նրա քավոր-սանիկներին։ Մարդիկ ովքեր անտառահատությամբ օրվա հաց էին վաստակում, ընտանիք, երեխա էին պահում, այսօր ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում են գտնվում։ Իշխանությունները հայտարարում են, որ անտառահատությունն արգելվում է, որովհետև անտառը վերացման եզրին է, սակայն մարդիկ հակառակն են պնդում։ Այս ամենը ոչ թե մտահոգություն է բնության նկատմամբ, այլ սեփական բիզնեսը խթանելու հիանալի միջոց։ Իջևանցիները iravunk.comի հետ զրույցներում մասնավորապես նշում են՝ կան սղոցարաններ, փայտի արտադրամասեր, անհատներ, ովքեր չափազանց թանկ գներով փայտ են վաճառում, սպասարկելով վարչապետի քավոր-սանիկներին։ Իջևան քաղաքի բնակիչները պնդում են, որ անտառահատումները շարունակվում են, չնայած ամպագոռգոռ հայտարարությունների վերջը չի երևում։

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Այստեղից եզրակացություն, որ ներկայիս իշխանությունները անտառի հաշվին իրականացնում են բիզնես, զրկելով տեղաբնակներին օրվա հացից։ Ըստ էության, նույն բանը շարունակվում է, պարզապես տերերն են փոխվել

ՀԳ. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА