o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է պատրաստ լինեինք մատրոսժելեզնյակների հայհոյանքներին»

15.11.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է պատրաստ լինեինք մատրոսժելեզնյակների հայհոյանքներին»

Հրաժարական տվեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը` երկրում ստեղծված  անվստահության եւ ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտում անիմաստ համարելով խորհրդի կազմում իր հետագա գործունեությունը: Նա մասնավորապես նշել էր, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գտնել համագործակցության եզրեր` թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը եւ Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իր կարծիքով, վտանգավոր են պետության համար: Սակայն փորձերն ապարդյուն են անցել: Անդրադառնալով Վ. Մանուկյանի որոշմանը` զրուցեցինք Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը». Աշոտյան

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԷՐ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»

Տիկին Ալավերդյան, Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ Վազգեն Մանուկյանը խոսում էր խորհրդի բնականոն աշխատանքը շարունակելու մասին: Ըստ Ձեզ` ինչո՞ւ այդուհանդերձ որոշեց հրաժարական տալ, եւ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս որոշմանը:

Հիշեցնեմ, որ ես ավելի ծանր իրավիճակում եմ հայտնվել, եւ ինձ էլ են առաջարկել, որ հրաժարական տամ, բայց ասել եմ, որ սա իմ ճանապարհը չէ, որովհետեւ այդ ժամանակ միայն որպես անձ չենք կրում պատասխանատվություն ինչ-որ մի հաստատության համար: Իմ կարծիքն անմիջապես ասել եմ նաեւ պարոն Մանուկյանին, երբ նա արտահայտել է իր որոշումը, նույնն ասել եմ հանձնաժողովի նիստի ժամանակ: Գտնում եմ, որ այն ամենը, ինչին հասնում է քաղաքացիական հասարակությունը, կներեք, բայց ոչ թե շնորհիվ բարիդրացիական վերաբերմունքի է լինում իշխանությունների, այլ ճիշտ հակառակը` շատ անգամ ի հեճուկս իշխանությունների: Դրա համար գտնում եմ, որ ճիշտ չէր այս որոշումը: Ամեն դեպքում, երկրի վարչապետի եւ Հանրային խորհրդի նախագահի միջեւ կապը բոլորովին արդեն խզված էր, այսինքն` այդ աշխատանքային ռեժիմի մեջ հնարավոր չէր աշխատել: Իսկ վարչապետը չէր արձագանքում: Եվ պարոն Մանուկյանն ուներ հիմքեր ասելու, որ իր անձը կամ իր դրսեւորումները դառնում են խոչընդոտ Հանրային խորհրդի բնականոն աշխատանքի համար: Բայց ես այդպես չէի անի:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված գործը օդ է». Արմեն Աշոտյան

Ստեղծված իրավիճակում կա՞ր այլ ճանապարհ:

Կարծում եմ` պետք է հրապարակայնորեն հրավիրեին վարչապետին Հանրային խորհրդի նիստի: Կգար, թե` ոչ, արդեն իր խնդիրը կլիներ:

«ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՍ ՈՉ ՊԱՏՎԱԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ»

Դեռ ամիսներ առաջ էր խոսվում, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում տեղավորել ՀԽ անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին: Ի՞նչ կասեք այս մասին:

«Մեր վերքերը շատ թաց են, տիկի՛ն». հերոսի մայրը դիմել է Աննա Հակոբյանին

Շատ լուրջ մարդ եմ` նման ասեկոսեներին արձագանքելու համար: Ինչ վերաբերում է, թե ինչպես է նշանակվում Հանրային խորհրդի նախագահ, ինչ-որ սխալ ինֆորմացիա է գնում, թե սա եւս ամբողջովին գտնվում է զուտ վարչապետի լիազորությունների ներքո: Նախեւառաջ` վարչապետի առաջարկությամբ եւ կառավարության որոշմամբ է լինում, եւ երկրորդ` կա կանոնադրություն եւ օրենք, որտեղ գրված է` ինչպես պետք է լինի: Եվ այնտեղ, ի հակառակ այն պնդումների, որոնք տարածվել են, այդպես չէ, որ փոխարինող կամ անցումային շրջանում պետք է Հանրային խորհրդի նախագահ նշանակվի վարչապետի կամ կառավարության կողմից: Այնպես որ, պետք է հետեւենք կանոնադրությանը եւ օրենքին ու կարողանանք պատվով դուրս գալ շատ անգամ ոչ պատվաբեր իրավիճակից: Իսկ այս միջանկյալ ժամանակահատվածի համար կա տարբերակ, որ միառժամանակ խորհրդի կազմում տարիքով ամենամեծը պետք է փոխարինի, հետո արդեն կառավարության եւ վարչապետի խնդիրն է:

Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը

Ամեն դեպքում, հնարավոր զարգացումների դեպքում պատրա՞ստ եք աշխատել Հանրային խորհրդում Ստյոպա Սաֆարյանի նախագահության ներքո:

Ես այնպիսի մարդկանց նախագահության ներքո եմ աշխատել, որ ասելու չէ, որովհետեւ բացի այդ միջանձնային հարաբերություններից, կա խնդիր` երկիր ունեմ, աշխարհը չունի, պետք է այս մեր հրաշալի երկիրը դարձնենք օրինակելի պետություն: Ինձ ավելի վատ խոսքեր են ասել, այսօր էլ ինչ ասես ասում են, բայց գտնում եմ, որ  այդ խուլիգանական արտահայտությունները չեն բնութագրում ինձ, դրանք բնութագրում են հենց այդ արտահայտություններն օգտագործողներին: Սա հստակ իմ կրեդոն է, ու գտնում եմ, որ մենք պետք է շարունակենք աշխատել:

Սիլվա Համբարձումյան սինդրոմից մինչեւ նոր ռեկորդի սահմանում. այլընտրանքային լուրեր 05․12․2019

«ԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑԸ ՉԵՄ»

Ինչո՞ւ երկրի մթնոլորտն այդքան ապականվեց, որի վտանգների մասին նշել էր, ինչպես Վազգեն Մանուկյանը, այնպես էլ Դուք եք շեշտում:

Եթե ասվել է, որ սա հեղափոխություն է, ուրեմն` պետք է պատրաստ լինենք մատրոսժելեզնյակների հայհոյանքներին: Սա բոլոր հեղափոխություններին է բնորոշ, անգամ շատ զարգացած, քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ ազգերի մեջ տեղի է ունենում անհասկանալի եւ անհամատեղելի իրենց պատմության հետ երեւույթներ: Հիշեք «արաբական գարուն» կոչվածը, որտեղ մարդուն ուղղակի հոշոտել են: Դրա համար միշտ ասել եմ, որ ես հեղափոխության կողմնակիցը չեմ: Գտնում եմ, որ ամեն մի հեղափոխություն պարտությունն է ե՛ւ իշխանությունների, որոնք չեն կարողացել արձագանքնել ժամանակին հասարակությանը, ե՛ւ հասարակության, որը չի կարողացել գտնել այն գործիքակազմը, որով անպայման պետք է ազդի իշխանության վրա: Իմ ասածի մեջ որեւէ նորություն չկահեղափոխությունը միշտ ճգնաժամ է եղել, եւ այդ ճգնաժամերում բերված վնասները որեւէ բանով ավելի թույլ չեն, քան անգամ հին, վատ իշխանությունների կողմից ստեղծված մարտահրավերները:

Սերժ Սարգսյանն առաջադրված մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել

Կրկին վերադառնալով Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակին` ըստ Ձեզ, ինչո՞ւ թիրախավորվեց Վազգեն Մանուկյանը:

Որովհետեւ նա ցանկանում էր, որ այն բացասական երույթները, որոնք գալիս են  հեղափոխությունների հետ, դրանք օր առաջ կանխվեն, եւ հանդես էր գալիս այս կամ այն առաջարկություններով, ինչպես ես` ձեր խոնարհ ծառան, որն անքուն ջրաղացի պես առաջարկություններ է անում: Անկախ նրանից` կընդունեն, թե` ոչ, սա իմ քաղաքացիական պատասխանատվության խնդիրն է: Սա է պատճառը: Ցավոք, այն քաղաքական խումբը (ուժ էլ չեմ կարողանում դրանց բնութագրեմ), որը եկել է այսօր իշխանության, չունեն այն փորձը, որով պետք է կարողանան տարբերակել անազնիվը, զուտ անձնական շահի համար գովասանքն ու համաձայնությունը, եւ այն ազնիվը ու իշխանության միայն լավը ցանկացող քննադատական խոսքը: Դրա համար ոչ թե գիտելիքների, այլ կյանքի փորձի պակաս կա, որ կարողանան տարբերակել` որն է օգուտ իշխանությանը, ոչ թե իշխանավորին, որովհետեւ դրանք լրիվ տարբեր բառեր են ու տարբեր իմաստ ունեն:

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ

«ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ»

Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հանրային խորհրդի ողջ կազմը ցրվի:

Այո, քանի որ Հանրային խորհրդի անդամների մեջ մեծ մասը տղամարդիկ են: Իսկ իմ հարուստ փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ չեն դիմանում իշխանության ճնշումներին, կանայք ավելի ունակ են:

Հանրային խորհրդին հաճախ քննադատում են` ասելով, որ ավելորդ կառույց է, որեւէ գործառույթ չի իրականացնում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման տեսակետներին:

Ինչու է կրկին աղմկում Ջհանգիրյանը

Իմ նրբանկատությունն այստեղ նահանջում է: Ես միշտ աշխատում եմ ամենանուրբ բանաձեւումը տալ, բայց սա անգրագիտություն է: Հանրային խորհուրդը սահմանադրական հաստատություն է, եւ այսպիսի հայտարարություններ անել նշանակում է բացարձակապես չիմանալ, որ երկրում ես ապրում: Հայտնի բան է, որ մինչեւ չկա որեւէ այլ Սահմանադրություն, բոլորը պետք է հետեւեն եղած Սահմանադրությանը: Այդպես չէ, որ այս կետը լավը չէ, չհետեւենք: Կներեք, բայց սա պրիմիտիվ չիմացության, չիրազեկվածության, ամբարտավանության դրսեւորումներ են: Կարծում եմ` Հանրային խորհուրդը հենց այս ժամանակների համար է առավել կարեւոր, որ բոլորը գտնեն իրենց մեջ ուժ, ոչ թե անձնավորեն այս կամ այն դրվագը, այլ տեսնեն երեւույթները եւ այն, ինչը բարձր արժեք է:

Բեխաբարը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА