o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եկել է ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնորոշվելու պահը

15.11.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Եկել է ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնորոշվելու պահը

Շուտով պարզ կդառնա, թե Ազգային ժողովում ժողովրդի ո՞ր հատվածի կամ ո՞ւմ շահերն են իրականում պաշտպանում խորհրդարանական դե յուրե ընդդիմությունը` «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը վերոնշյալ խմբակցություններին հիշեցրել է, որ իրենք կոչված են օրենսդիրում արտահայտելու ժողովրդի տրամադրություններն ու կամքը, ինչի համար էլ իրենք մանդատ են ստացել: Եվ երեկ գրավոր դիմելով նրանց` ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին պահանջագիր են ներկայացրել, որպեսզի անվստահություն հայտնեն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որի հրաժարականի պահանջով հանդես են եկել մի շարք մշակութային գործիչներ, ուսանողներ, դասախոսներ, քաղաքական եւ հասարակական, սփյուռքյան գործիչներ: Ավելին` արդեն մի քանի շաբաթ է, ինչ նստացույց է իրականացվում ԿԳՄՍ նախարարության դիմաց` ընդդեմ Ա. Հարությունյանի: ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, անդրադառնալով ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին ուղղված նամակներին, հղում կատարեց ՀՀ Սահմանադրությանը:

​​​​​​​«Մեր ԱԳ նախարարությունը կրկին «էշի» ականջում քնած»

- Հոդված 88-ում ասվում է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ կատարում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Հոդված 113-ի համաձայն` Ազգային ժողովի խմբակցություններն ունեն կառավարության անդամներին գրավոր հարցապնդումով դիմելու իրավունք, կառավարության անդամները հարցմանը պատասխանում են այն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Իսկ հարցապնդումների պատասխանները ներկայացվում են ԱԺ նիստում: Խմբակցության հարցադրման պատասխանը քննարկվում է, եւ եթե քննարկման արդյունքում պատգամավորների ընդհանուր թվի առվազն 1/3-ի կողմից ներկայացվում է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ապա կիրառվում է Սահմանադրության 115-րդ հոդվածի դրույթները: Այսինքն` հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Ուստի` հղում անելով Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներին` դիմում ենք «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների գործընկերներին, ովքեր տարբեր մակարդակներում եւ բազմիցս խոսել են ոլորտի խնդիրներից` ձեռնարկելու գործուն քայլեր այս հարցը, ըստ օրենքի, լուծելու, ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու եւ օրենքով ընձեռված ընթացակարգով պարոն Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու: Կոչ ենք անում հայտարարություների դաշտից անցնել գործնական քայլերի:

«Ադրբեջանցիները կանչում էին, թե եկեք ձեզ հայ աղջկա խորոված ենք ուզում հյուրասիրել, մոռացա՞ք...»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА