o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը. դեպքի մանրամասները

09.11.2019 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
32-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ընկերոջը. դեպքի մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք
ստանալու հանգամանքները, շարժառիթը:

«Շշի Մելո»-ի ավտոմեքենան հանցագործության դեպքի վայրից հեռացնելու փաստի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի 41-ամյա տղամարդը, 2019 թվականի հուլիսի 14-ին’ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի հետնամասում գտնվող զրուցարանում կազմակերպված խնջույքի սեղանի շուրջ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճել է 32-ամյա ընկերոջ հետ: Որոշ ժամանակ անց, նշված խոսակցության վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու նպատակով, զրույցը շարունակվել է և վերածվել վեճի, որի ընթացքում 41-ամյա տղամարդը, ընկերոջն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես
վերցված դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ
անհամատեղելի մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА