o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էկո-տեղեկատվության օրենքի նախագիծը աղտոտում է տրամաբանության միջավայրը»

08.11.2019 17:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Էկո-տեղեկատվության օրենքի նախագիծը աղտոտում է տրամաբանության միջավայրը»

Այսօր խորհրդարանում քննարկվում է մի նախագիծ, որը կոչվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծ։

Բելգրադյան երկխոսությունից մինչեւ թատերական կրքեր. այլընտրանքային լուրեր 11․12․2019

Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչո՞ւ է էկոլոգիական թեմատիկայով տեղեկատվությունը հատուկ առանձնացվում տնտեսական, առողջապահական, գյուղատնտեսական, սոցիալական, էներգետիկ բովանդակությամբ տեղեկատվությունից։

Երկրորդ առանցքային հարցը, այն է, թե տեղեկատվության ազատության մասին գործող օրենքի առկայության պայմաններում ի՞նչ կարիք կա պոչից գրեթե նույնաբովանդակ, շատ կետերում քոփի-փաստ արած մի նոր օրենք մոգոնել։ Առավելեւս, եթե կարելի է նշված տեղեկատվության ազատության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ անելով՝ առանձնացնել, կամ ընդգծել էկո-տեղեկատվության պահերը։

Բայց երբ մի փոքր ավելի ուշադիր ու տողատակերով ես կարդում ներկայացված նախագիծը, սկսում ես կռահել, թե ո՞րը կարող է լինել տրամաբանության շրջակա միջավայրը աղտոտող սույն օրինագծի քողարկված նպատակը։

Ընդհանուր տպավորությունը նախագծից այն է, որ իշխանական ինչ-ինչ շրջանակների, հնարավոր է՝ լիազոր գերատեսչության կողմից փորձ է արվում բացարձակ վերահսկողության տակ վերցնել եւ որոշակի մոնոպոլիա հաստատել շրջակա միջավայրի, բնության, կենդանական աշխարհի վերաբերյալ եւ այդ կարգի բոլոր տեղեկությունների վրա։

Հետաքրքիր է, որ նախագծով ակնարկվում է (հոդված 4, կետ 2), թե այս օրինագիծը գերակա է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նկատմամբ։ Ըստ այդմ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները որոշակի դեպքերում կարող են գործել, եթե այլ բան չի նախատեսում այս նոր օրենքը։ Սա խնդրահարույց է այնքանով, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը վերաբերվում է Սահմանադրությամբ ամրագրված Մարդու հիմնարար իրավունքի եւ ազատության, որը դուրս է գալիս, որը կարելի է մեկ այլ օրենսդրական ակտով սահմանափակել։

Ավելին, այս օրենքի նախագծում նաեւ անհեթեթ հոդվածներ եւ կետեր կան։ Օրինակ, 3 գլխի 13 հոդվածի 2 կետի, 1 մասով էկոլոգիական տեղեկատվություն տրամադրելու մերժման հիմք կարող է հանդիսանալ «միջազգային հարաբերությունների, ազգային անվտանգության եւ պաշտպանության վրա»։ Հարց է ծագում, թե ինչո՞վ պիտի տեղեկատվությունը վնասի միջազգային հարաբերություններին, կամ ո՞վ է որոշելու՝ այսինչ տեղեկությունը վնասակարար է, թե՞ ոչ։ Ա՞ԳՆ-ն։
Այս եւ նման կետերը ուղղակի անհեթեթ են։

Կարճ․ «Տեղեկատվական ազատության մասին» օրենքի, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի, փաստաթղթերի գործողության պայմաններում զուտ էկոլոգիական թեմատիկայով տեղեկությունների հոսքի ու տրամադրման վերաբերյալ լրացուցիչ օրենք հորինելու, ավելին այն ընդունելու մտադրությունը մնում է անհասկանալի, թվում՝ չարդարացված ու անտեղի եւ ընդունվելու դեպքում կարող է բերել պետական մարմինների կողմից տեղեկատվություն տրամադրելու հարցում հավելյալ խոչընդոտներ ու բարդություններ հարուցելու։

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող՝
ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА