o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ն Ալիկ Արզումանյանին հարցաքննության է կանչել, հետո փոշմանել. թիրախում է Տիգրան Թորոսյանը

08.11.2019 09:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ». «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ն Ալիկ Արզումանյանին հարցաքննության է կանչել, հետո փոշմանել. թիրախում է Տիգրան Թորոսյանը

Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն ամիսներ առաջ որոշել է հարցաքննության կանչել Շվեդիայում եւ Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր եւ Մարտի 1-ի իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը։ 

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

Թերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ Արզումանյանին պատրաստվում են կանչել հարցաքննության.  ըստ մեր աղբյուրի՝ օգոստոսին Արզումանյանին ծանուցում է ուղարկվել, սակայն, թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ անց այդ հրավերը չեղարկվել է։  Թե ինչու է նման որոշում կայացվել եւ արդյոք Արզումանյանը նորից կկանչվի հարցաքննության, դեռեւս հայտնի չէ: Միեւնույն ժամանակ, թերթին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՔԾ-ում որպես գործով անցնող վկա հարցաքննության կկանչվի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА