o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Հետհեղափոխական էյֆորիան անցել է» . ինչ են հուշում «Ժողովրդի ձայնի» սոցհարցման արդյունքները

06.11.2019 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Հետհեղափոխական էյֆորիան անցել է» . ինչ են հուշում «Ժողովրդի ձայնի» սոցհարցման արդյունքները

Հայաստանում իշխանափոխությունից հետո` անցել է 1.5 տարի: Այնուամենայնիվ, նախորդ իշխանության ժամանակ առկա բազում հրատապ խնդիրներ, որոնք եւ դարձան հանրապետությունում իշխանափոխության պատճառ, դեռ մնում են չլուծված: Այս մասին նշում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ եւ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ ներկայացնելով ակումբի կողմից իրականացրած սոցհարցման արդյունքները:

Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձեռք բերել. Լավրով

Ըստ Ա. Ղուկասյանի, ամենասուր խնդիրների շարքում առաջնայինը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսականը: Մասնավորապես՝ ցածր աշխատավարձերն ու թոշակները, առաջին անհրաժեշտության մթերքների բարձր գները, նվազագույն աշխատավարձից բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայությունը, բանկերի բարձր տոսկոսադրույքները, ոչ բարենպաստ հարկային քաղաքականությունը եւ այլն:

​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

ՀԱՍԱԿ նախագահի գնահատմամբ՝ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջին իսկ օրերից հայտարարում էր, այսպես կոչված, տնտեսական հեղափոխության մասին, ինչը պետք է արմատապես փոխեր Հայաստանի տնտեսական վիճակը: Միեւնույն ժամանակ, 2019թ-ի կառավարության ծրագրում ներառված է եղել ընդամենը 5%-անոց տնտեսական աճ, չնայած տնտեսությունը 5% աճ էր գրանցում նաեւ նախկին իշխանության ժամանակ:

Քաղաքապետի եղբայրն ու հեռուստատեսությունից մերժվածները կապահովեն իշխանության նոր PR-ը

«Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մեկուկես տարին է լրանում, կարեւոր ենք համարել անցկացնել հետազոտություններ, որոնք կբացահայտեն հանրային կարծիքը այս կառավարության հիմնական ձեռքբերումների եւ ձախողումների, ինչպես նաեւ երկրի զարգացման հեռանկարների ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը 2019թ-ի սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը հարցում է իրականացրել Արարատի եւ Արմավիրի մարզերում՝ պարզելու մարզի բնակիչների նախընտրությունները ներքին եւարտաքին քաղաքականության վերաբերյալ:

Սոֆյա Հովսեփյանին չի՞ վախեցնում Փաշինյանի «պինցետը»

Այդպես, Արմավիրի եւ Արարատի բնակիչները նշել են, որ իրենց մարզի ամենահրատապ խնդիրներից են հանդիսանում բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները (84%), ջրամատակարարումը (77%), աշխատատեղերի բացակայությունը (72%), դպրոցների եւ հիվանդանոցների վատ վիճակը (63%), ճանապարհային ենթակառուցվածքների բացակայությունը (47%), մթերքի եւ վառելիքի գնաճը (32%), տեղի պաշտոնյաների կաշառակերությունը (17%) եւ այլ խնդիրներ (9%):

​​​​​​​«Զգո՛ն եղեք՝ «թաքնված ականները» մնացին չհակադարձված». Նաիրա Կարապետյան (Տեսանյութ)

Վերջիններիս 32%-ը Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը դրական է գնահատել, 40%-ը՝ բավարար, 23%-ը բացասական, իսկ նրանցից 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Իսկ ինչ վերաբերվում է տեղի իշխանությունների աշխատանքին (մարզպետի եւ քաղաքապետի/գյուղապետի), ապա հարցվածների 27%-ը դրական է գնահատել, 32%-ը՝ բավարար, բացասական՝ 22%-ը, իսկ 19%-ը դժվարանում է պատասխանել այս հարցին:

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ. Արտակ Զաքարյան

«Տնտեսական հեղափոխությանը» վերաբերվող հարցին Արմավիրի եւ Արարատի բնակիչների 14%-ը նշել են, որ Հայաստանում իրոք մեկնարկել է «տնտեսական հեղափոխությունը», 42%-ի կարծիքով ոչ մի «տնտեսական հեղափոխություն» չի սպասվում, 27%-ը նշել է, որ այն դեռ չի սկսվել, բայց նրանք պետք է սպասեն մոտ ապագայում, իսկ 17%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

​​​​​​​«Ուր են Հայաստանում տանում մարդկանց «ազատ արվեստի» կարգախոսի ներքո»

Այն հարցին, թե ինչպես են Արմավիրի եւ Արարատի բնակիչները վերաբերվում Հայաստանի ներկայիս քաղաքական դասին, հարցվողների 29%-ը պատասխանել է, որ գոհ է ներկայիս քաղաքական գործիչներից եւ կուսակցություններից, 38%-ը նշել է, որ գոհ է, բայց քաղաքականությանն անհրաժեշտ են նոր դեմքեր, 21%-ի կարծիքով քաղաքական դասը պետք է ամբողջովին վերափոխվի եւ մաքրվի կաշառակերներից ու ոչ պրոֆեսիոնալներից, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:

​​​​​​​«Կամասուտրան եւս արվեստ է, կարո՞ղ է շուտով կամասուտրան էլ բեմադրվի»

Եթե այս կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա մարզի հարցվողների 43%-ը կընտրեր «Իմ քայլը» դաշինքին, 14%-ը ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 6%-ը ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, 27%-ն իր ձայնը կտար այլ քաղաքական ուժի, 7%-ը վերջին պահին կկայացներ որոշում, իսկ 3%-ը ընտրությունների չէր գնա:

Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա». Արմեն Աշոտյան

«Ներքին քաղաքականությունից զատ մեզ հետաքրքրում էր նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, եւ, թե ինչպես են Արմավիր եւ Արարատ մարզերի բնակիչները վերաբերվում ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությանը: Ուստի՝ հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիների 39%-ը համարում է, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխում է երկրի ազգային շահերից, 47%-ի կարծիքով՝ այն կրում է հակասական եւ անհեռանկարային բնույթ, 7%-ը համարում է, որ այն վնասում է երկրի ազգային շահերին, իսկ մյուս 7%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- ներկայացրեց հարցման արդյունքները Արման Ղուկասյանը:

Ուզում են ժողովրդին ահաբեկել». բնապահպանը` Ամուլսարի ճանապարհների ապաշրջափակելու մասին

Հարցաշարի վերջին հարցը վերաբերում էր այլ երկրների տրամադրվածությանը Հայաստանի նկատմամբ, այն է՝ ո՞վ է առավել բարիդրացիական տրամադրված մեր երկրի նկատմամբ: Հարցման մասնակիցների 53%-ը նշել է Ռուսաստանը, 17%-ը՝ Եվրամիության երկրները, 23%-ը՝ ԱՄՆ-ն, 5%-ը՝ Չինաստանը եւ 2%-ը համարում է, որ բոլոր վերը նշված երկրները հավասարաչափ բարիդրացիական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ:

Ստամբուլյան կոնվենցիան նպատակ ունի ոչնչացնելու մեր ազգը. Արման Ղուկասյան (Տեսանյութ)

«Կարող ենք վստահությամբ փաստել, որ հետհեղափոխական էյֆորիան, որը բնորոշ էր Հայաստանի քաղաքացիներին, արդեն անցել է: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ վայելում է քաղաքացիների վստահությունը, սակայն այժմ հասարակությունը հակված է սպասելու կառավարության իրական գործուղություններին (ոչ թե լոզունգներին), դրական արդյունքներին, որոնք շոշափելի կլինեն առօրյա կյանքում: Մարզի բնակիչների համար դեռեւս առաջնային են սոցիալ-տնտեսական խնդիրները: Առաջընթացի բացակայությունը կարող է նշանակալի ազդել կառավարության այսօրվա հեղինակության վրա: Բացի այդ, հարցման արդյունքները ցույց տվեցին, որ մարդիկ չեն հավատում կառավարության առաջ քաշած «տնտեսական հեղափոխության» թեզին»,- շեշտեց բանախոսը:

ՀՀ ներկայիս իշխանությունները լծվել են միասեռականության անարգել քարոզի. Հայկ Այվազյան (Տեսանյութ)

 

Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, ապա երկու նշված մարզերում իրականացրած սոցհարցումը բացահայտել է, որ «Իմ քայլը» իշխող դաշինքը շարունակում է նշանակալի հեղինակություն վայելել հանրապետության մյուս քաղաքական ուժերի համեմատ: Այլ քաղաքական ուժերի վարկանիշը շատ չի տարբերվում 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է նոր քաղաքական ուժերի պահանջարկը:

«Ոստիկանապետի ԺՊ-ն հիմնավորեց մեր կասկածները». Անահիտ Մութաֆյան

Գնահատելով երկրի արտաքին քաղաքականության կուրսը՝ հարցվածների մեծամասնությունը նշել է, որ իշխանության գործողություններն այս ուղղությամբ համակարգված չեն եւ իրարամերժ են: Ըստ ամենայնի, այս կարծիքի արդիականությունը կապված է նրա հետ, որ երկրի իշխանություններն ի սկզբանե այնքան էլ հստակ չէին կողմնորոշվել արտաքին քաղաքականության առաջնահերթության հարցում: Հայտարարությունները շատ անգամ հակասում էին գործողություններին, ինչը մասնավորապես արտացոլվել է հայ-ռուսական հարաբերություններում:

Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

«Մարզերի բնակիչները շարունակում են Ռուսաստանը համարել որպես Հայաստանի հիմնական գործընկեր, այդ իսկ պատճառով կառավարության գործունեությունն իրենք գնահատելու են նաեւ նրանով, թե ինչքանով ներկայիս իշխանությունները կկարողանան պահպանել եւ խորացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հավելեց Արման Ղուկասյանը:

Ոստիկանապետի ԺՊ-ն դատավճի՞ռ է կայացնում

Նշենք, որ հարցումն անցկացվել է Արմավիրի եւ Արարատի մարզերի քաղաքների եւ գյուղերի 500 բնակիչների շրջանում: Հարցումը իրականացվելու է նաեւ ՀՀ մյուս մարզերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА