o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերբիան մտադիր չէ Ռուսաստանից С-400 համակարգեր գնել

06.11.2019 11:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սերբիան մտադիր չէ Ռուսաստանից С-400 համակարգեր գնել

Սերբիան մտադիր չէ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել: Այդ մասին ազգային հեռուստատեսության եթերում ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ТАСС-ը:

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ՀՐԱԺԱՐՎԵԼ Ս-400 ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ

Բելգրադի կողմից С-400 համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին նախագահը պատասխանել է. «Այն, ինչ ես տեսա (նկատի ունի С-400 համակարգերը- Tert.am), իսկապես տպավորիչ էր: Սակայն մենք մտադրություն չունենք գնելու С-400 համակարգեր, քանի որ այդքան գումար չունենք՝ հաշվի առնելով մայրուղիների կառուցումն ու բազմաթիվ այլ նախագծեր»,- նշել է Վուչիչը:

«Գիտեք, երբ այդպիսի զենք ունեք, ձեզ վրա այլևս ոչ ոք չի հարձակվի: Որտեղ С-400 կա, այնտեղ ոչ ամերիկացի և ոչ էլ այլազգի օդաչուներ չեն թռչում: Մենք կուժեղացնենք մեր հակաօդային պաշտպանությունն այնպիսի կործանիչներով, որոնք պատժամիջոցների ցանկում չեն»,- ընդգծել է Սերբիայի նախագահը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА