o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

05.11.2019 22:40 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունգարիայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականը պայքարն ավարտեց 2 մեդալով: Հայաստանի հավաքականի կազմում 60 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Արմեն Մելիքյանը՝ եզրափակչում հաղթելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլման Շարշենբեկովին: Մեր թիմի մյուս մեդալը բրոնզե էր, որը նվաճեց 130 կգ քաշային  Դավիթ Օվասապյանը:

Կարեն Տոնականյանն արծաթե մեդալ նվաճեց միջազգային մրցաշարում

Էդուարդ Սահակյանի գլխավորած հավաքականի կազմում հանդես եկած Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Ալբերտ Եղիկյանը (87 կգ) մեդալներ չնվաճեցին: Օրեր առաջ էլ մրցապայքարի մեջ էր Հայաստանի մինչեւ 23 տարեկանների ազատոճային ըմբիշների թիմը, որը հերթական անգամ պայքարն ավարտեց առանց մեդալի: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Եվրոպայի գործող չեմպիոն, 2018 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 61 կգ քաշային կարգում, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը 65 կգ-ում, Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Նկատենք, որ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ոչ միայն չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը, այլ անգամ բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն ստացավ, բայց այստեղ էլ պարտություն կրեց: Մեդալ նվաճելու հնարավորություն էր ստացել նաեւ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 5:0 հաշվով հաղթեց լեհ Քշիշտոֆ Սադովիկին, իսկ երկրորդում 2:5 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչին եւ լքեց պայքարը: Իսկ ահա Եվրոպայի Մ23 չեմպիոն Վազգեն Թեւանյանը պարտվեց դեռ որակավորման փուլում: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները եւս անհաջող էին հանդես եկել եւ պարտություններ կրել մեկնարկային գոտեմարտերում: Միայն 79 կգ քաշային Արման Ավագյանը երկու գոտեմարտ անցկացրեց. մեկնարկային 1/8 եզրափակիչում բելառուս մրցակցի նկատմամբ 10:0 հաղթանակ տանելուց հետո, Ավագյանը քառորդ եզրափակիչում 10:15 հաշվով պարտվեց թուրք ըմբիշին եւ դուրս մնաց պայքարից: Այսպիսով արձանագրենք, որ հայ ընբիշները, ըստ էության, ձախողեցին աշխարհի առաջնությունը: Եվ հաշվի առնելով, որ խոսքը մեր այն մարզիկների մասին է, ովքեր պատրաստվում են փոխարինել ավագ սերնդի, ապա նման ձախողումները նաեւ ապագայի հետ կապված են մտորումներ առաջ բերում:

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА