o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նվիրում Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-ամյակին

01.11.2019 16:17 ՄՇԱԿՈՒՅԹ
Նվիրում Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-ամյակին

Այս տարի լրացավ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-րդ տարեդարձը: Մեծ դասականին նվիրված միջոցառումներն անցկացվեցին 2 օր շարունակ: Հոկտեմբերի 31-ին կոմպոզիտորի տուն-թանգարանում հյուրընկալվեցին նրա անունը կրող երաժշտական դպրոցի 1-ին դասարանցիները, որոնք ավանդույթի համաձայն, տվեցին հանդիսավոր «սպենդիարյանական երդում»` խոստանալով լավ սովորել, խորը ուսումնասիրել հայ և համաշխարհային մշակույթը, ծառայել երաժշտարվեստին և բարձր պահել սպենդիարյանցու պատիվը: Բացի այդ, դպրոցի լավագույն դաշնակահար ճանաչված երկու աշակերտ` Ալվինա Գասպարյանը և Էլինա Բաբայանը, պատիվ ունեցան նվագել կոմպոզիտորի դաշնամուրը, լավագույն ջութակահարն էլ` Մանե Հովհաննիսյանը, նրա ջութակը: Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ողջունեց պատանիներին և նշեց, որ այս արարողությունն ունի արդեն 23 տարվա պատմություն. այն անցկացվում է Սպենդիարյանի անունը կրող երկու մշակութային հաստատությունների` տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի բազմամյա հաջող համագործակության արդյունքում և նպաստում է սպենդիարյանական արժեքների փոխանցմանը նոր սերունդներին:

«Մենք անտարբեր չենք Հայաստանում կատարվող որեւէ իրադարձության նկատմամբ»

Մեկ օր անց էլ` կոմպոզիտորի ծննդյան օրը, նրա արվեստը գնահատողները` դպրոցականից մինչև վաստակավոր արտիստներ և մշակութային գործիչներ, ծաղիկներ խոնարհեցին Սպենդիարյանի շիրիմին: Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի քանոնահարները (դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան) հենց օպերային թատրոնի բակում հնչեցրին կոմպոզիտորի «Երևանյան էտյուդներ» սյուիտից «Հիջասը»: Զուգահեռաբար Ավանի Մշակույթի տանը գործող «Ռադիո մշակույթ»-ի պատանի լրագրողներն իրենց  ղեկավարի` Սոնա Նաջարյանի հետ տարածքում իրականացրին ֆլեշ մոբ. նախապես իրենց տրամադրված հարցաթերթիկներով Սպենդիարյանի կյանքին և գործունեությանն առնչվող հարցումներ անցկացրին անցորդների հետ: Ֆլեշ մոբը կազմակերպվում է տուն-թանգարանի նախաձեռնությամբ. այն նախատեսված է սկսնակ լրագրողներին խրախուսելու և Սպենդիարյանի անունը ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար: Հարցումների արդյունքում պատրաստված փոքրիկ ռեպորտաժներից լավագույնը կարժանանա մրցանակի թանգարանի կողմից:               

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА