o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարձրադիր շրջաններում կտեղա տարվա 1-ին ձյունը. Գագիկ Սուրենյան

30.10.2019 13:17 ԵՂԱՆԱԿ
Բարձրադիր շրջաններում կտեղա տարվա 1-ին ձյունը. Գագիկ Սուրենյան

Նոյեմբերի 2-ին՝ լուսադեմից սկսած, հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզրերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան»,-գրել է Գագիկ Սուրենյանը:

Ձյուն է գալու. Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

 

Gagik Surenyan-ի լուսանկարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА