o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՋԱՀԵԼ ՄԻԼԻՑՈՒՑ ԶԵՆՔԸ ԽԼԵՑԻ, ԻՆՔԸ ՍԿՍԵՑ ԻՆՁ ՔԱՇՔՇԵԼ, ՏԵՆՑ ԳՅՈՒԼԵՆ ԿՊԱՎ ԷԴ ՏՂՈՒՆ»

25.10.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՋԱՀԵԼ ՄԻԼԻՑՈՒՑ ԶԵՆՔԸ ԽԼԵՑԻ, ԻՆՔԸ ՍԿՍԵՑ ԻՆՁ ՔԱՇՔՇԵԼ, ՏԵՆՑ ԳՅՈՒԼԵՆ ԿՊԱՎ ԷԴ ՏՂՈՒՆ»

Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանների վրա հարձակման գործով կալանավորված երկու եղբայրները՝ 16-ամյա Հրաչ ու 18-ամյա Սարգիս Գալստյանները փոշմանել են իրենց կատարած հանցանքի համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրանց մայրը` Ռիտա Գալստյանը, ով կրտսեր որդուն այցելել է կալանավայրում:

The Jerusalem Post.«Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի շտկելու իր սխալները». Իսրայելի նախկին նախարարները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

- Հրաչս (մահացու կրակոց արձակած անչափահասը) հիմա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է, եղբայրը` Սարգիսը՝ «Արմավիրում»: Սարգսին տեսնել չեմ կարողացել, բայց գնացել եմ, Հրաչիս տեսել, «պերադաչի» եմ տարել էրեխուս: Հիվանդ էրեխեք են երկուսն էլ, հոգեկան խնդիրներ ունեն: Բայց էդքանով հանդերձ, Հրաչս փոշմանել էր, որ էդքան վատ բան է արել:

 

«3 անգամ խփեցի մահացող միլիցու ոտին, որ ախպորս թեւի տակից հանեմ»

«Մուսյա, սա իմ հինգերորդն է»․ հմայված Տիգրան Քեոսայանը՝ նորածին դստեր հետ (ֆոտո)

- Ձեր որդու հետ խոսե՞լ եք դեպքի մասին: Պատմե՞լ է, թե ինչ է տեղի ունեցել:

- Ասաց՝ այ մամ, ախր ես ինչ իմանայի, որ տենց կլինի: Ասաց` էդ սպանված միլիցեն բռնել էր ախպորը, ինքն էլ ուզեցել է ախպորը ազատի միլիցու ձեռքից: Ասաց. «Մամ, 3 անգամ խփեցի մահացող միլիցու ոտին, որ ախպորս միլիցու թեւի տակից հանեմ, որ ապերը չխեղդվի: Հետո էդ ջահել միլիցուց զենքը խլեցի, ինքը սկսեց ինձ քաշքշել, տենց գյուլեն կպավ էդ տղուն»: Մի խոսքով, ասաց, քաշքշուկի ժամանակ է տենց եղել, շատ տխուր էր, նենց չի՝ ուրախ ա: Ես էլ սրտանց ցավակցում եմ:

Մենք պատմություն կերտեցինք. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

- Բայց ոստիկանն էլ հենց այնպես չէ, որ բռնել էր ձեր որդուն: Լուրեր եղան, որ նրանք գողություն են կատարել, ոստիկաններն էլ հետապնդել են: Այսպես թե այնպես, ձեր զավակները հանցագործության ուղու վրա էին: Ինչո՞ւ:

- Չգիտեմ, մի լավ օր չեն տեսել: Ես Պռոշյան սովխոզի զիբիլանոցով եմ էրեխեքիս պահում: Գնում եմ, զիբիլի միջից շիշ եմ ճարում, ջարդած պլաստմաս հավաքում, տանում, ծախում, յոլա գնում: Դե տղերք էին, ինչ ասեմ, ինչ են տեսել, մի լավ օր չեն տեսել, կա՛մ մանկատուն, կա՛մ փողոց...

Պատմական քվեարկություն. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

 

«Տվյալ դեպքում ծնողն է օրինակ ծառայել տղաներին»

Մարդասպան անչափահասի մոր խոսքը հասկանալի է. «Հրաչս փոշմանել է», «հոգեկան խնդիրներ ունեն», «մի լավ օր չեն տեսել». դրանք սպանությունն արդարացնող, հանցանքի ծանրությունը մեղմող խոսքեր են, որոնք միգուցե դատարանում իրենցը դեռ կանեն: Բայց այդ դեպքում մյուս հարցն էլ կա՝ իսկ արդյոք փողոցում կամ մանկատանը մեծացած բոլո՞ր երեխաներն են, որ կարող են հետագայում դառնալ պոտենցիալ հանցագործ, թե՞ կոնկրետ դեպքում դեր է խաղացել նաեւ «զիբիլի միջից շիշ ճարող» մոր անտարբերությունը սեփական երեխաների դաստիարակության հարցով: Այս հարցով դիմեցինք հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԻՆ:

Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը դուստր են ունեցել

- Փողոցը, միջավայրը, իհարկե, անմիջական ազդեցությունն են թողնում, հատկապես՝ տղաների հետագա կյանքի վրա: Շատ հաճախ նման երեխաների համար օրինակ են ծառայում թաղի տղաները, գողականները, անգամ՝ հաց հավաքողները: Նրանց շատ հաճախ օգտագործում են եւ շեղում ճանապարհից:

- Բայց կան երեխաներ, որոնք եւս հայտնվել են բախտի քմահաճույքին, բայց դժվարությունները, չարքաշ կյանքը նրանց հանցագործ չի դարձրել: Ո՞րն է այս երկու կերպարների տարբերությունը:

ԲԱՐԻ, ՀԱՍՆՈՂ ՈՍՏԻԿԱՆԻ ԿԵՐՊԱՐ ԷՐ

- Շատ ճիշտ եք, կան նաեւ նման կյանքով ապրող այլ երեխաներ, որոնց զրկանքները, փողոցում «դաստիարակվելը», ընդհակառակը, հետագայում շատ լավ մարդ է դարձրել: Սա անձնային առանձնահատկությունների հետ է ավելի շատ կապված:

- Կոնկրետ այս դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչը դեռահասներին հասցրեց գողության, ապա՝ սպանության:

- Տվյալ դեպքում, կարծում եմ, ծնողն է օրինակ ծառայել տղաներին, որովհետեւ ծնողի դաստիարակությունը չափազանց կարեւոր է: Այո, երեխան կարող է շատ ժամանակ անցկացնել փողոցում, զգա դառնության համը: Բայց ծնողի խորհուրդը նրան սթափեցնելու սխալ ուղուց հետ պահելու համար է:

«ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА