o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձերբակալում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը. Աթանեսյան

23.10.2019 16:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ձերբակալում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը. Աթանեսյան

«ՀՀ Քննչական կոմիտեում ձերբակալում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը` նույն քրեական գործի շրջանակներում։ Ես ավելի էկզոտիկ կապեր կարող եմ հուշել ՍԴ նախագահի հետ», - Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Տիգրան Աթանեսյանն ասել է, որ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը մեղադրանք են առաջադրել այն նույն հոդվածով, որն առաջադրվել էր Փանոսյանին։

«Սա կապված է ինչ-որ նոտարական տարածքների հետ, բայց այդ տղան դրա հետ ոչ մի առնչություն չունի»,-ասաց փաստաբանը՝ հավելելով. «Այդ տղան Հրայր Թովմասյանին անգամ չի էլ ճանաչում»։

Փանոսյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,  որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներին հանդիսացել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА