o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

22.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ»  ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

Օրեր առաջ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ մտավ «գժապետություն» եզրույթը, ընդ որում, քաղաքական գործիչը համոզմունք հայտնեց, որ այդ «գժապետության» պատասխանը շատ մոտ է: Եվ ահա շաբաթ-կիրակի ականատես եղանք անհեթեթագույն երեւույթների, որոնց շարունակությունը ռեպրեսիաների տեսքով մեկնարկեց աշխատանքային շաբաթվա հետ միասին:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

«ՔԱՆԻ ՆԱԶԱՐԸ ՔՆԱԾ Է...»

Մայրաքաղաք Երեւանի 2801-ամյակի տոնակատարությունները երեւանցիների զգալի մասը նույնիսկ չնկատեց: Խոշոր հաշվով, երեւանցիները տոնելու տրամադրություն էլ չունեին: Եթե ժամանակին Սերժ Սարգսյանը ահազանգում էր «գաղջ մթնոլորտի» մասին, որը կենսականորեն անհրաժեշտ է հաղթահարել, ապա հիմա ունենք «ագրեսիվ գաղջ» եւ «գժական գաղջ»: Եվ մութն ընկնելուն պես երեւանցիները հայտնաբերեցին, որ «ժողվարչապետի» կողմից կրկեսի վերածված երկրում կլոուն քաղաքապետը նույնիսկ զվարճալիք կազմակերպել չի կարողանում: Տոնական հրավառությունն ավարտվեց խոտածածկ տարածքների հրդեհով` Մատենադարանին եւ Հաղթանակ զբոսայգուն հարող տարածքներում: Իսկ դա արդեն շատ վատ նշան է բռնապետի տնազ մեր «վոժդի» համար, քանզի, եթե հաց չապահովելու պարագայում զվարճալիք էլ չկարողանաս ապահովել, դրա վերջը շատ տխուր էԻսկ կիրակի օրով պարզապես հնարավոր չէր համացանց մտնելը` ամեն քայլափոխի նույն նկարն էր, ուր պատկերված է, թե ինչպես է Նիկոլը քնած անտառում պիկնիկի ժամանակ` գինու շիշը կողքը: Ճիշտ է, դա դարձավ համատարած ծաղրի, ծիծաղի եւ ձեռառնոցի առարկա, նաեւ քաղաքացիները ապշած էին, թե ինչպես է վարչապետի կարգավիճակ ունեցողը թույլ տալիս այդպիսի ամոթալի նկարի հայտնությունը հրապարակային տարածքում, բայց մի տեսակ տագնապ կար` ծաղրուծանակի առարկա դառնալու գնով այդ ի՞նչ էր ուզում քողարկել ՓաշինյանըԱրցախցի լրագրող Բելա Լալայանն էլ կատակային բանաձեւ տվեց. «Քանի Նազարը քնած է` թողեք-փախեք, թե չէ արթնացավ, պատերին է ծեփելու ու ասֆալտին է փռելու»: Եվ ստացվեց, որ այդ կատակում իրականության բաղադրությունը շատ բարձր էր:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

 

37 ԹՎԱԿԱՆԻ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՐՁ

Իսկ երկուշաբթի բոլորիս սպասում էր այն լուրը, որ վարչապետի թաքուն հանձնարարությամբ աշխատավարձերը կրկնապատկվում են: Բայց ոչ «ազատ եւ հպարտ» քաղաքացիների, այլ` նախարարների: Թե ինչ աբսուրդի են հասնում բյուջեի մսխումները ե՛ւ աստղաբաշխական պարգեւատրումների, ե՛ւ Փաշինյանի ընտանիքի կենսապայմանները, ավելի ճիշտ` շքեղապայմանները էապես բարելավելու, է՛լ այնպիսի ցնդաբանության վրա, ինչպիսին է «վոժդի» ձեռագրով գրված երկտողի կրկնօրինակումը հսկայական պաստառների վրա` այդ ամենի մասին շատ է խոսվել: Ու դա, անշուշտ, տեղավորվում է  Արմեն Աշոտյանի հիշատակած «գժապետության» շրջանակներումԵվ «գժապետությունը» սրվեց, նախ` Նիկոլը բարձրացրեց հլու-հնազանդ դատախազ Արթուր Դավթյանի դասային աստիճանը, այնուհետ գործի անցան իրավապահ կոչեցյալները: Եվ մինչ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի շենքի մոտ պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներ Նարեկ Մութաֆյանին եւ Սարգիս Օհանջանյանին, ավելացավ եւս մեկ քաղբանտարկյալ` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավագետ եւ իրավապաշտպան Արսեն Բաբայանը: Ահա թե ինչպիսի իրադարձությունների շղթայում է դա տեսնում Արմեն Աշոտյանը. «Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ազդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով: Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են: Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը: Սա էլ չի օգնի ձեզ: Հրայրը իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք»:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Ինչ վերաբերում է այդ ձերբակալության իրավական կողմին, ապա Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատեց. «Հայաստանում հայտնվեց հերթական քաղբանտարկյալը` «վտանգավոր չարագործ» Արսեն Բաբայանը: Նրան վերագրվող հանցագործության նկարագրության` իրավաբանական բառակույտի հետեւում «անզեն աչքը» չի նկատի մի կարեւոր հանգամանք. նրան ձերբակալել են այնպիսի հանցակազմով (ՀՀ քրօր 314 հոդված), որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել: Անգամ եթե դատապարտվի դատարանի կողմից: Ինչո՞ւ: Որովհետեւ բոլոր դեպքերում գործելու է 2018թ. համաներման ակտը»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

Այսինքն` ազատ եւ հպարտ քաղաքացիներին կարող ենք շնորհավորել` Հայաստանում ձերբակալություններն այլեւս իրավական ձեւակերպում էլ չեն պահանջում ու բխում են բացառապես Նիկոլի ձախ ոտքի քմահաճույքից, իսկ անմեղության կանխավարկածի փոխարեն գործում է մեղավորության կանխավարկածը: Կարճ ասած, բարի գալուստ 37 թվական: Բայց ի տարբերություն թերուս տերտերի դժնդակ ժամանակների, թերուս լրագրողի իշխանության պայմաններում նորմալ մարդիկ համառորեն չեն ուզում վերածվել վախի դողացող արարածների: Եվ բռնապետիկին դա հասցնում է կատաղության հիսթերիկ նոպաների: Հիմա նրանից կարելի է սպասել ցանկացած բան:

«ՍՏՈՒԿԱՉՆԵՐԻ» ԵՎ ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈՒՄ Է

ՆԻԿՈԼԱՊԱՇՏՆԵՐԻ ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱՂԱՆԴԸ

Թեեւ այն, ինչ կատարվում է, իրոք գժանոցային երեւույթ է, սակայն դեռեւս պահպանվում են որոշ քանակով քաղաքացիներ, ովքեր մնում են «զոմբիի» կամ «Նիկոլի վկայի» կարգավիճակում եւ պաշտում են բռնապետիկին: Իսկ թե ինչպես է բուծվել այդ շերտը` ներկայացնենք ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ, մշտապես բարեխիղճ հետազոտություններով աչքի ընկած Կարեն Վրթանեսյանին.

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ` ԿԱՇԱՌԵԼ, ՕՏԱՐՆԵՐԻՆ` ԲԱՆՏԱՐԿԵԼ

Երբ տոտալիտար աղանդները նոր մարդ են ներքաշում իրենց շարքերն ու տեսնում են, որ իր ընտանիքի անդամներին չեն կարողանում նույնպես «իրենցով անել», փորձում են ընտանիքը քանդել: Կան նաեւ աղանդներ, որոնք ի սկզբանե փորձում են մարդուն ընտանիքից կտրելԱյդպիսի օրինակ է անցյալ դարի 2րդ կեսին ԱՄՆ-ում ստեղծված «Աստծո երեխաներ» (Children of God) աղանդը (այժմ վերանվանվել է «Family Interնnational» եւ գործում է աշխարհով մեկ): Աղանդի թիրախային լսարանը նոր-նոր կյանք մտնող երիտասարդներն են, որոնք կոնֆլիկտներ ունեն ծնողների հետ եւ միաժամանակ բազմաթիվ վախեր` իրենց ապագայի մասինԵրբ մարդը նոր է մտնում աղանդ, իր շուրջ սիրո եւ համերաշխության մթնոլորտ են ստեղծում (այս հնարքը մասնագիտական գրականությունում կոչվում է «Love bombing»), զուգահեռ բացատրում են, որ բոլորի միակ ծնողն Աստվածն է, իսկ կենսաբանական ծնողները երիտասարդի համար մեկ թշնամին ենԱյսքանը հասկանալով` եկեք մեկ անգամ էլ ուշադիր կարդանք «Ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսըՌացիոնալ մտածողությամբ ցանկացած մարդուն պետք է որ ակնհայտ լինի այն, որ նիկոլապաշտությունն աղանդ է դարձել (ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ կրոնական որոշ տարրերով): Աղանդից դուրս եկածները հայտարարվում են թշնամի եւ «օրենքից դուրս», Նիկոլի աննախադեպ պաշտամունքի կառուցում, մեկուսացված ինֆորմացիոն դաշտի ստեղծում աղանդի հետեւորդների համար, որը թույլ է տալիս կառուցել «Նոր Հայաստանի» սոցիալական իրականություն, որտեղ գործազրկությունը կրճատվում է, իսկ քոչարյանականներն էլ գիշերը աղբ են բերում լցնում եւ կանաչապատ տարածքները հրդեհում եւ այլն, եւ այլնԱղանդից դուրս գտնվողներին թշնամի եւ օրենքից դուրս հռչակելը, ինֆորմացիայի զտման միջոցով սոցիալական իրականություն ստեղծելը, աղանդի առաջնորդին եւ իր մոտիկներին աստվածացնելն աղանդ կառուցելու հիմնական գործիքներն ենԻհարկե, չեմ բացառում, որ «Ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը իշխանական քարոզչության առանցք դարձնելու փորձերը կարող են ընդամենը էժան պոպուլիզմի հերթական դրսեւորումը լինել, բայց չի կարելի բացառել նաեւ, որ դրանք «Սբ Նիկոլի Վկաներ» աղանդն ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու գործողություններից մեկն են:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА