o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովը կառավարության հետ կքննարկի, թե ինչու է գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձը

22.10.2019 14:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ազգային ժողովը կառավարության հետ կքննարկի, թե ինչու է գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձը

Պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ ես առիթ ունեցել եմ ասելու, որ իմ կարծիքով պետական կառավարման համակարգում պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ, Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ազգային կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի». Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

Հիշեցնենք, երեկ «Հետքը» հրապարակել էր հոդված, ըստ որի, Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն։

Լրագրողները Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին` Ազգային ժողովը կառավարությունից բացատրություն կպահանջի՞, թե ինչու է այդ որոշումը գաղտնի կայացվել։

«Առաջիկայում հասկանալով և գործադիրի հետ քննարկելով հարցը, ձեզ կտեղեկացնենք», - պատասխանեց Լիլիթ Մակունցը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА