o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարզապես գոյատևելը բավարար չէ, դա չէ կյանքի իմաստը». Մեգան Մարքլը վավերագրական ֆիլմում խոսել է մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու դժվարության մասին

21.10.2019 21:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պարզապես գոյատևելը բավարար չէ, դա չէ կյանքի իմաստը». Մեգան Մարքլը վավերագրական ֆիլմում խոսել է մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու դժվարության մասին

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը բացառիկ հարցազրույցի ընթացքում խոսել է մշտապես ուշադրության կենտրոնում լինելու դժվարության մասին՝ հայտնելով, որ «գաղափար անգամ չի ունեցել» թագավորական ընտանիքում իրեն սպասվող պայքարի մասին, գրում է Daily Mail-ը:

Google-ը տեղեկություն է հավաքում միլիոնավոր ամերիկացիների առողջության մասին

Բրիտանական ITV հեռուստաընկերության՝ թագավորական ընտանիքի մասին պատմող վավերագրական ֆիլմում արքայազն Հարիի կինը հայտնել է, որ իր ընկերները զգուշացնում էին չամուսնանալ Հարիի հետ՝ վախենալով, որ լրատվամիջոցների՝ իր հանդեպ տածած ուշադրությունն ու վերահսկողությունը «կկործանեն իր կյանքը»: Մեգանի խոսքով՝ ամուսնությունից ու մայրանալուց հետ նա այսօր «առավել քան խոցելի է» դարձել:

Թագավորական զույգի անկեղծ հարցազրույցը հետևում է բրիտանական լրատվամիջոցների կողմից Մեգանի և Հարիի հասցեին ամիսներ տևած քննադատություններին:

Արդեն երկու շաբաթ է, ինչ թագավորական զույգը «պատերազմ է հայտարարել լրատվամիջոցներին»՝ դատական գործընթացներ սկսելով The Mail on Sunday, the Sun և Mirror պարբերականների նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը The Mail on Sunday պարբերականին ուղղված իր հայցադիմումում, մասնավորապես, մեղադրել էր հեղինակային իրավունքի մասին բրիտանական օրենսդրությունը խախտելու և անձնական տեղեկատվության ոչ արդար օգտագործման համար:

ITV հեռուստաընկերության լրագրող Թոմ Բրեդբիի «Հարի և Մեգան. Աֆրիկյան ճանապարհորդություն» վավերագրական ֆիլմը պատմում է ոչ միայն զույգի՝ բոլորովին վերջերս Աֆրիկա կատարած այցի մասին, այլև ցույց է տալիս թագավորական զույգի զգացմուքներն ու բրիտանական մամուլի հետ մղած պայքարը:

Մեգանի խոսքով՝ նա չի կարող թաքցնել իր զգացմունքները, քանի որ հավատացած է, որ «դա լավ բանի չի հանգեցնի»:

«Դժվար է: Չեմ կարծում՝ որևէ մեկը կհասկանա ինձ»,- հայտնել է Սասեքսի դքսուհին:

«Պարզապես գոյատևելը բավարար չէ: Դա չէ կյանքի իմաստը: Կյանքում պետք է բարգավաճել և երջանիկ զգալ»,- հավելել է նախկին դերասանուհին:

Իր հոգեկան և ֆիզիկական առողջության վրա լրատվամիջոցների ազդեցության մասին հարցին Մեգանը պատասխանել է. «Ցանկացած կին, հատկապես եթե երեխայի է սպասում, խոցելի է դառնում, ուստի ինձ համար իսկապես դժվար էր»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА