o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նրանք ավելի շատ զբաղված են հայհոյելով գեներալներին». Լարիսա Ալավերդյան

18.10.2019 13:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Նրանք ավելի շատ զբաղված են հայհոյելով գեներալներին». Լարիսա Ալավերդյան

Վերին աստիճանի անիրազեկ է մեր հասարակույունն Արցախի հարցի վերաբերյալ, թե ի՞նչ խմորումներ են առհասարակ տեղի ունենում արտերկրում»,։ Այսօր, այս մասին Iravunk.com-ի հետ զրուցյում ասաց՝ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Նրա խոսքով մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանն անթաքույց ցույց է տալիս, որ ինչպես եղել է նավորդ դարում, «ես կարծում եմ, որ հասարակությունը տեղյակ չէ իրական վիճակի մասին, որը սպառնում է բոլորին, ես կարծում եմ ,որ աշխարհաքաղաքական համատեքստը չի հետաքրքրում հայաստանյան սոցցանցերին, նրանք ավելի շատ զբաղված են հայհոյելով գեներալներին» նրա խոսքով այս ամենը կրկնությունն է այն իրավիճակի,երբ Ռուսաստանի հեղափոխությունը,որ փոխանակ նրանք ատեին թշնամուն,բոլշևիկները ատելություն էին սերմանել սեփական սպայական կազմի դեմ։

«Պետք է պատրաստ լինեինք մատրոսժելեզնյակների հայհոյանքներին»

Ըստ Լարիսա Ալավերդյանի այսօր ՀՀ-ում ևս ատելություն է սերմանվում սեփական ազգի գեներալների հանդեպ։«Ինձ մտահոգում,շա՛տ է մտահոգում այն փաստը,որ այն վտանգներն ու այն հայտարարությունները,որ այսօր արվում են ոչ միայն Արցախի վերաբերյալ,այլ Հայաստանի վերաբերյալ,ամբողջովին դուրս են մնում մեր սոցցանցերի այն ակտիվ զանգվածի ուշադրությունից։

«Սա այն բանի ապացույցն է,որ սա այն ճանապարհը չէ, որ ազգը միասնության է տանում ընդդեմ ընդհանուր թշնամու և ես կարծում եմ՝ ովքեր պատերազմին չեն մասնակցել, որևէ բարոյական իրավունք չունեն խոսել պատերազմի մասին։ Երբ ոչ մի անգամ խրամատներում չեղած մարդն ասում է, որ այսինչ մարդն, այսինչ բանը չի արել և այլն, դա խոսում է նրա մասին, որ ներքին քաղաքականությունը հստակ ուղղված է բանակում հերոսական գործունեություն ծավալած: Մենք ունենք լուրջ խնդիր ներքին քաղաքականության մեջ, որն օգտագործում է խուժանական լեզու ունեցող ամբոխն իր ուրույն տեղը ունեցող գեներալի դեմ: Այնպես, որ չլիներ Վիտալի Բալասանյանը, կլիներ մեկ ուրիշը, իսկ ամենակարևորն այն է, որ այն ամենն ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում մարդու իրավունքների ամենակոպիտ խախտմամբ։

Հայհոյելը բարոյականության ոտնահարում է, իսկ խոսքի ազատությունը չարամահվում է, խախտվելով համապատասխան հոդվածը։ Ես դիմում եմ իշխող խմբակցությանը, որ իրենք դիմեն իրենց ջատագով հանրությանը հստակ երկու կոչով. Առաջին՝ խայտառակ են անում իրենց իսկ խմբակցությանը, որովհետև, երբ ջատագովները հայհոյանքներով են խոսում, դա խոսում է հենց իրենց մասին։

Երկրորդ՝ ինչու՞ սպասել,որ միայն վարչապետն ինչ-որ կոչեր անի,յուրաքանչյուր ԱԺ պատգամավոր որոշակիորեն պարտավոր է հանրային շրջանակներում աշխատանքներ կատարել։ Ամեն մի պատգամավոր պարտավոր է հետևել մարդու իրավունքների պահպանմանը»:

 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА