o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.10.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն բանից հետո, որ ԱԱԾ-ականները գնացին Հրայր Թովմասյանի 75-ամյա հոր տուն, շատերին հետաքրքրում էր, թե ով է ԱԱԾ-ի այն զարմանալի պաշտոնյան, ով հանձն էր առել իրականացնել մի բան, ինչից արհամարանքով հրաժարվել է Արթուր Վանեցյանը: Եվ ահա, նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը հնչեցնում է այդ կերպարանքի անունը. «Հարգելի ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ: Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու` ընտանյոք հանդերձ: Ո՞նց ես կարծում, կա՞ երկրագնդի վրա մի տեղ, որ կարող ես հանգիստ ապրել` ընտանյոք հանդերձ: Իսկ ո՞նց ես կարծում, գոնե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարգվելու՞ է արարքդ, այն է` ԱԱԾ ղեկավարության գլխից թռնել ուղիղ մի անհավասարակշռի գրպանը, որին նախորդ ղեկավարդ հրաժարականի տեքստով կոչ արեց կանգ առնել, եւ ՍԴ նախագահի վրա ամեն գնով գործ կարելու հրահանգի շրջանակներում ԱԱԾ տանել-բերել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին: Ասենք ու պացիենտը ջանքերդ գնահատեց եւ ԱԱԾ պետ նշանակեց: Ո՞նց ես կարծում, երկա՞ր ես աշխատելու այդ պաշտոնում, հետոյի մասին մտածե՞լ ես: Իսկ միգուցե մտածում ես, որ Վանեցյան Արթուրից ուժեղ տղա՞ ես: Չէ լուրջ, այդպե՞ս ես մտածում»:

ԶԱՐՄԱՆՔ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ տարակուսում է. «Ալիեւը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արեւմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս, ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, առավոտվանից Հանրապետականի գրասենյակում քննչական խումբը Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս»: Բայց պարոն Աշոտյան, ախր Նիկոլի աչքին ամենուրեք հանրապետականներ են երեւում, եւ դա փաստում է նաեւ քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ. «Հայաստանի իշխանություններին հաջողվել է շատ ջերմ հարաբերություններ հաստատել ԱՄՆ դեմոկրատների հետ: Տպավորություն ունեմ, որ մերոնք մերժում են նաև ԱՄՆ հանրապետականներին: Երևի ԱՄՆ հանրապետական նախագահը մեզ համար նույնպես մերժելի է, դրա համար մենք ընկերություն ենք անում նրա քաղաքական թշնամիների հետ»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, տեսնենք` կկարողանա՞ Նիկոլը «մերժել» հանրապետական Թրամփին:

ԶԱՐՄԱՆՔ

Արցախի նախկին օմբուդսմեն ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ էլ հայտնաբերում է ԱԺ պաշտոնական կայքում, որ բազում պաշտոնյաներ պատգամավորական մանդատին հրաժեշտ են տվել այն նույն ձեւով, ինչ ձեւով Հրայր Թովմասյանը, ով հիմա այդ «հիմքով» հետապնդվում է: Այդ հարցում ավելի հեռու է գնում ԱԺ նախկին փոխխոսբակ Արփինե Հովհաննիսյանը. «Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար: Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը` վարչապետ, իսկ Արարատ Միրզոյանը` փոխվարչապետ, Մանե Թանդիլյանն եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ` նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը: Բացատրեմ, թե՞ կհասկանանք, թե սա ինչ է նշանակում: Հարգելի՛ Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում` հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում»: Ինչպես ասվում է` խոտորնակին խոտորնակ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА