o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քրդական առաջնորդները կներգրավվեն Սիրիայի կառավարության մեջ

14.10.2019 21:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քրդական առաջնորդները կներգրավվեն Սիրիայի կառավարության մեջ

Ըստ պայմանագրիъ քրդական զինված ջոկատները մտնում են սիրիական բանակի 5-րդ՝ ռուսական կորպուսի մեջ, գրում է infoteka24-ը:

Քրդական մարզերը կստանան ինքնավարություն, իսկ քրդերն իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ և նոր սահմանադրություն իրենց երկրի համար: Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են կոորդինացնել գործողությունները Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում կիրառված ագրեսիային դիմակայելու համար:

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը

Ըստ պայմանավորվածության՝ Աֆրինը պետք է միացյալ ուժերով ազատագրվի: Նշված է նաև, որ սիրիական բանակը պետք է զբաղեցնի Քոբանի և Մանբիջի շրջանները, ինչն արդեն կատարվել է: Սիրիական կառավարությունը սկսում է վերահսկել Թուրքիայի և Սիրիայի սահմանային հենակետերը:

Դրանից բացի՝ քրդական առաջնորդները Սիրիայի կառավարությունում պաշտոններ կստանան: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА