o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկարգություններ` «Դատապարտյալների հիվանդանոցում». Մեղադրանք է առաջադրվել 4 անձի

13.10.2019 16:47 ՔՐԵԱԿԱՆ
Անկարգություններ` «Դատապարտյալների հիվանդանոցում». Մեղադրանք է առաջադրվել 4 անձի

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալների կողմից անկարգությունների գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատել է և այն ուղարկել դատարան:

Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մեղադրանքի համաձայն՝ դատապարտյալները խոչընդոտել են ՔԿՀ-ի բնականոն գործունեությունը՝ չեն ենթարկվել հերթապահ Ա. Մալոյանի օրինական պահանջներին, հարձակվել են ինչպես Մալոյանի, այնպես էլ նույն հաստատության այլ աշխատակիցների վրա։

Նախաքննության տյալներով` անկարգություններին մասնակցել են դատապարտյալներ Արշակյանը, Օհանյանը, Քյաբաբչյանը և Վարդանյանը:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Օհանյանին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Քյաբաբչյանին և Վարդանյանին՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА