o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

The Next Web-ի անդրադարձը. «Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաժողովին»

09.10.2019 13:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
The Next Web-ի անդրադարձը. «Ի՞նչ է անում Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացվող ՏՏ համաժողովին»

Դժվար գտնվի մեկը, ով չի ճանաչում Քիմ Քարդաշյան Ուեսթին, թեկուզ հենց Instagram-ի 148 մլն հետևորդներով էջից, ինչն ավելին է, քան երգչուհի Բեյոնսեի հետևորդների թիվը, կամ էլ ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուից, որն արդեն իր 17-րդ եթերաշրջանում է, կամ էլ նրա կողմից թողարկվող օծանելիքի, ներքնազգեստի, կոսմետիկ միջոցների արտադրատեսակների և, ինչու ոչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր, երաժիշտ Քանյե Ուեսթի կինը լինելու հանգամանքի հետ կապված, գրում է thenextweb.com-ը:

Երևանում և հանրապետության բոլոր մարզերում հոսանքազրկումներ են սպասվում

«Սակայն օրերս ինձ զարմացրեց Քիմ Քարդաշյանի` Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող WCIT ՏՏ համաժողովին մասնակցության հանգամանքը»,- գրում է հեղինակ Աբհիմանյու Ղոշալը:

Հայկական արմատներ ունեցող Քիմ Քարդաշյանը համաժողովի շրջանակում հարցազրույց է ունեցել վենչուրային ներդրող և բիզնես գրքերի հեղինակ Մագդալեն Յեշիլի հետ: Այնուհետև, պանելային քննարկման ժամանակ հեռուստաաստղին միացել են Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Giphy-ի հիմնադիր Ալեքս Չունգը և PicsArt ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: Պանելիստները քննարկել են տեխնոլոգիաների դերը մեդիայում և լրագրության մեջ:

Ըստ հեղինակի՝ Քիմը կարող էր օգտագործել համաժողովին մասնակցության հիանալի հնարավորությունը և պատմել իր անցած ճանապարհի մասին:

«Հետաքրիր կլիներ լսել` ինչպես նրան հաջողվեց այդքան կարճ ժամանակահատվածում նման մեծ «կայսրություն» ստեղծել և նման ճանաչում ձեռք բերել` որպես հանրային կերպար: Կարծում եմ` նա կարող էր ավելին ասել, քան ասաց այսօր»,- գրում է նա:

«Քիմը որոշակի փաստեր է քննարկել` որպես գործարար իր փորձի վերաբերյալ, խոսել` որպես ազդեցիկ անձ իր քայլերի և նմանատիպ հարցերի մասին, սակայն ոչինչ, ինչը կկարողանար ապացուցել նրա ներկայության կարևորությունը»,- հավելել է նա:

Քիմ Քարդաշյան Ուեսթը սոցիալական կայքերում միլիոնավոր հետևորդներ ունի: Յուրաքանչյուր ամիս Քիմի` կոսմետիկայի, օծանելիքի և ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունները մեկ կամ ավելի նոր արտադրանք են թողարկում:

«Հիմա կմտածեք` նման զբաղված գրաֆիկ ունեցող սերիական գործարարն արդյո՞ք ավելի մեծ ասելիք չէր ունենա գործարարության ոլորտում իր կողմից կիրառվող ռազմավարության վերաբերյալ, քան ուղղակի` «Ես փնտրում եմ արտադրանք, որն ինձ դուր կգա և փորձում եմ այն ավելի լավը դարձնել»,- գրում է հեղինակը:

Նա նշում է նաև, որ Հայաստանը փոքր երկիր է` երեք միլիոն բնակչությամբ, սակայն այն չափազանց հպարտ է բազմամիլիոնանոց իր սփյուռքով, որի ներկայացուցիչները մեծ քայլեր են անում տեխնոլոգիայի, գիտության, սպորտի և այլ ոլորտներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА