o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ալիևն է հակահայկական հայտարարություններ անում ՌԴ-ի նախագահի ներկայությամբ, իսկ Հայաստանից պաշտոնյա չկար, որ հակադարձեր»

08.10.2019 17:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ալիևն է հակահայկական հայտարարություններ անում ՌԴ-ի նախագահի ներկայությամբ, իսկ Հայաստանից պաշտոնյա չկար, որ հակադարձեր»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը

Հայաստանի վարչապետն ու նրա թիմակիցները հաճախ են տարբեր առիթներով փորձում զուգահեռներ անցկացնել նախկին և ներկա իշխանությունների քաղաքականության միջև: Մի զուգահեռ էլ ես անցկացնեմ:

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Ուղիղ մեկ տարի առաջ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում, ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովի ապակառուցողական ելույթի՝ հստակ նշել եմ. «Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:
Եվ դա արվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Կորեայի, Հունգարիայի և մի շարք այլ երկրների խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ:

Հ.Գ. - Ավաղ, այսօր արդեն Ալիևն է հակահայկական հայտարարություններ անում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ, իսկ Հայաստանից պաշտոնյա չկար, որ հակադարձեր: Սա է իրականությունը:

Հ.Հ.Գ.- Արցախյան խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լուծումը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА