o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու ԵԱՏՄ գագաթաժողովին զուգահեռ արտոնվեց հակառուսական ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց

08.10.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու ԵԱՏՄ գագաթաժողովին զուգահեռ արտոնվեց հակառուսական ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց

Երբ հոկտեմբերի 1-ին ընթանում էր ԵԱՏՄ գագաթաժողովը, «Ընդդեմ Սորոսի գործակալական ցանցի» ՎԵՏՕ շարժման ակցիայի մասնակիցներին ՀՀ ոստիկանությունն արգելեց Մատենադարանից երթով բարձրանալ Բաղրամյան 26` հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում` հետիոտների համար: Մինչդեռ նույն ժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց տեղի ունեցավ հակառուսական ակցիա` «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, որը նաեւ «Սասնա ծռեր» խմբի փաստաբանն է: Թե ինչպես է ստացվում, որ հակասորոսական ակցիայի մասնակիցների տեղաշարժը սահմանափակվում է, իսկ հակառուսական ակցիա անողները հայտնվում են Բաղրամյան 26-ի դիմաց, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Մասնավորապես ուղղելով հետեւյալ հարցերը, թե արդյո՞ք հակառուսական ակցիան թույլատրելու հրահանգ տրվել էր եւ ո՞ւմ կողմից: Իսկ եթե նման հրահանգ չի տրվել, ովքե՞ր են թերացել իրենց գործում, եւ ովքե՞ր են պատժվել: Եթե հակառուսական ակցիայի մասնակիցներին հորդորել են լքել տարածքը, այդ դեպքում` ոստիկանության պահանջը չկատարելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկվել: Սակայն վերոնշյալ հարցերին ի պատասխան` ոստիկանությունից տրվեց կարճ պատասխան. «Արարողակարգային միջոցառումների ժամանակ կան անվտանգության հստակ կանոններ, եւ քանի որ ակցիայի մասնակիցներն առանձին-առանձին են մոտեցել նշված վայր, կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողների կողմից հեռացվել են»:

​​​​​​​Նոր խոչընդոտներ՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի համար (Տեսանյութ)

Թե կարճ ասելով, որքան է տեւել ակցիան, դժվար է ասել` հաշվի առնելով հրապարակված ակցիայի մասնակիցների բոհեմական խաղաղությամբ լուսանկարները` հակառուսական պաստառներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА