o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼՈ՞Ւ ԵՆ, ՈՐ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ ՈՒ «ՀՈՒ-ՀՈՒ-ԴՄՓ» ԵՆ ԹՌՉԿՈՏՈՒՄ

08.10.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼՈ՞Ւ ԵՆ, ՈՐ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ ՈՒ «ՀՈՒ-ՀՈՒ-ԴՄՓ» ԵՆ ԹՌՉԿՈՏՈՒՄ

Հայաստանում վերջին օրերին բուռն աղմուկ է առաջացրել Վալդայան ակումբում արցախյան թեմայով օրերս Ալիեւի արած հայտարարությունը: Այն թեմայով խոսում ու քննադատում են բոլորը, թեեւ անկեղծ ասած, այդպես էլ հասկանալի է, թե ինչու եւ ինչի շուրջ են վիճում, հաշվի առնելով, որ իրականում այդ ելույթը լուրջ մտահոգություններ է առաջ բերում բոլորովին այլ տեսանկյունից:

Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

 

ԱՆԻՄԱՍՏ ԱՂՄՈՒԿ

Նախ ֆիքսենք, թե ինչ ասաց Ալիեւը: Առաջինը, թե ի պատասխան` «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտարարությանը, ինքն էլ Արցախը համարում է Ադրբեջանի տարածք: Սա հաստատ այսքան կրքեր առաջացնելու առիթ չէ. Իլհամ Ալիեւը, նրանից առաջ էլ՝ հայրը, ավելի վաղ՝ Էլչիբեյը եւ նրան նախորդած Մութալիբովն արդեն երեք տասնամյակ է, որ Արցախը համարում են Ադրբեջանի «անբաժանելի մաս»: Բա, իհարկե, պետք է համարեն, դա էլ իրենց աշխատանքն է: Ու հիմա, երբ արդեն չգիտես որերորդ անգամ նույնն է ասում այդ երկրի ղեկավարը, ո՞րն է հայաստանյան կրքերի իմաստը. անհասկանալի է: Իլհամ Հեյդարովիչի հաջորդ մտքի հետ կապված միգուցե կարելի է տեսական բանավեճեր վարել, բայց էլի գործնական հարթությունում նոր բան չկա: Այսպես, ի պատասխան նաեւ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած Փաշինյանի մյուս հայտնի մտքի, թե. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար», Ալիեւը սա է պնդում. «Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանական եւ հայ բնակչությունից, որոնք ունեին հավասար իրավունքներ...»: Եվ ի՞նչ մի սենսացիոն բացահայտում է անում Ալիեւը, որ մի բան էլ կրքոտ պատասխաններ են տրվում: Փաստը դա է՝ ինչքան էլ գնանք պատմության խորքերը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ իրոք չենք գտնի. Արցախում ապրել եւ ապրում է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, այնպես. ինչպես ժամանակին ապրում էր, ասենք, Սասունում, եւ հիմա Սյունիքում կամ Երեւանում: Նույնն էր նաեւ ԽՍՀՄ-ի օրոք. ԼՂԻՄ-ի բնակչությունը բաղկացած էր հայերից ¥բացարձակ մեծամասնություն¤, ազերիներից եւ այլ ազգություններից: Ընդ որում, նրանք բոլորն էլ Ադրբեջանի կամ Հայաստանի քաղաքացիներ չէին. ԽՍՀՄ քաղաքացիներ էին եւ ԼՂԻՄ-ի բնակիչ էին հանդիսանում այն պարզ պատճառով, որ գրանցված էին այնտեղ: Եվ այս տեսանկյունից Փաշինյանի հիշատակված թեզը լուրջ մեկնաբանության կարիք ունի: Իհարկե, որ նա այդպիսով տարանջատման նշան է դնում ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ հայաստանյան եւ արցախյան հատվածների միջեւ, դա արդեն իսկ լրջագույն մտահոգության տեղիք տալիս է: Բայց նաեւ կա այս խնդիրը. ի՞նչ է Փաշինյանը հասկանում` «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ասելով, այս պահին Արցախում բնակվողների՞ն, 1991թ. անկախության հանրաքվեին մասնակցածների՞ն, նախկին ԼՂԻՄ-ի ազգաբնակչությա՞նը, թե՞ բոլոր նրանց ժառանգներին, ովքեր Արցախի ներկայիս տարածքում էին բնակվում 100 տարի առաջ՝ մինչ տարածաշրջանն Ադրբեջանին հանձնելը: Չմոռանանք, որ «ժողովուրդ» ասվածը նաեւ իրավական տերմին է, առավել եւս, երբ խոսում ենք «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի» մասին: Այսինքն, «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացության թվարկված բոլոր տարբերակներն էլ կարող են տարաբնույթ հարցեր առաջ քաշել: Այդ թվում՝ բանակցային սեղանի շուրջ, հաշվի առնելով, որ, ի վերջո, հենց այդ հարցն է բուն հակամարտության եւ բանակցային գործընթացի կարեւորագույն դրվագներից մեկը: Իհարկե այն, որ Փաշինյանի այդ թեզը կոպիտ քաղաքական սխալ էր, էն գլխից էր հասկանալի: Ի վերջո, տարիներ շարունակ բանակցային դաշտում կիրառվում էր «փոխզիջում» տերմինը, որը իմաստային առումով գործնականում նույնն է, ինչ Փաշինյանի ասածը, որ լուծումը ձեռնտու լինի բոլորին: Բայց հենց սեփական «մտքի թռիչքը» ի ցույց դնելու համար որոշում են «հեծանիվ հորինել», միանգամից առաջ են գալիս բազում կծու հարցեր, որոնց տակից դեռ դուրս գալ է պետք:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

 

ԸՆԿԱՆՔ ՆՈՒՅՆ ՓՈՍԸ

Չնայած, կրկնենք, ինչպես Փաշինյանի այդ նոր «հեծանիվը», այնպես էլ Ալիեւի ոչ պակաս ծեծված արտահայտությունները ընդամենը հռետորական վեճերի տեղիք են տալիս: Ընդ որում, նման վեճ-քննարկումներ տարիներով վարվել են նաեւ բանակցային սեղանի շուրջ: Բայց ահա ներկայիս իրողությունները բոլորովին այլ հարթությունում են. այդ երկար եւ անպտուղ բանավեճերից հետո` սկսած այս տարվա մարտից, ՄԽ-ն գնում է բոլորովին այլ ճանապարհով. ներկայացված է համանախագահ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, ի դեմս Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ ՌԴ-ի միասնական հանգուցալուծման սխեման, եւ հենց դրան է պետք պատասխանել, անկախ նրանից, թե Փաշինյանը «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ասվածի տակ ինչ կհասկանա, եւ Ալիեւը՝ ինչ: Մինչդեռ այս իրավիճակը միանգամայն սպասելի էր մարտի վերջերից սկսած, երբ ՄԽ-ն ներկայացրեց իր հայտնի վեցկետանոց ծրագիրը: Այսինքն, որ համանախագահ երկրները համառորեն այդ սխեմայի ուղղությամբ առաջ են գնալու, դա աստիճանաբար կվերածվի պարտադրման: Առավել եւս, որ ՄԽ-ի միասնականությունը կողմերին զրկում է նախկին ազատ մանեւրականությունից, որը ժամանակին տալիս էր արցախյան ուղղությամբ ռուս-ամերիկյան հակասությունները: Ընդ որում, որ այդ միասնականությունն այդ ծրագրի հետ կապված կա, ժամանակին ցույց տվեց նաեւ Բաքվի փորձը, չմոռանանք. ի սկզբանե Ադրբեջանն էր կտրուկ դեմ այդ մեխանիզմին, որը հանգեցրեց Բաքվի ուղղությամբ բավականին տեսանելի ճնշումների: Այդ թվում, հիշեցնենք Լավրովի հայտնի արձագանքը՝ ուղղված Ալիեւին, որ արցախյան հարցն ամենեւին էլ Ադրբեջանի ներքին գործը չէ: Ու մեր չինովնիկները կարողացան ընկնել հենց այդ փոսը. Լավրովն արդեն կոշտ տոնով քննադատում է Փաշինյանի` «Արցախը Հայաստանն է» տեսլականը: Հասկանալի է, ՌԴ արտգործնախարարը նման հայտարարությունը հազիվ թե հնչեցներ՝ առանց Պուտինի գիտակցության...

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ՎԵՑԿԵՏԱՆՈՑ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Եվ ահա Ալիեւի հիշատակված հայտարարության ամենամտահոգիչ պահը. նա նույնպես այդ բավականին ընդգծված տոնայնությունն ի ցույց դրեց Պուտինի հետ երկկողմ հանդիպումից քիչ անց եւ ՌԴ նախագահի ներկայությամբ: Չմոռանանք, քաղաքագիտական շրջանակներում այն հիմնական տեսակետն է շրջանառվում, որ ներկա փուլում արցախյան բանակցությունները եւ ՄԽ-ի հայտնի ծրագիրը ոչ միայն կառուցված են «Լավրովի պլան» կոչված գաղափարի հիմքի վրա, այլ նաեւ, որ գործընթացն անձամբ ՌԴ նախագահի վերահսկողության տակ է: Եվ այն, որ հենց Պուտինի եւ Փաշինյանի հանդիպմանը հաջորդեց այն կոշտությունը, թափանցիկ ակնարկ է, որ այդ քննարկումը եւս արդյունք չի տվել:

ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՇԽԱԲԱԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ՈՒՐ ԿՀԱՍՑՆԻ

 

ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՊԵՍ՝ ՀՀ ԱԳՆ-ԻՑ ԳԼՈՒԽ ՉԵՍ ՀԱՆԻ

Չնայած, Լավրովի` ըստ էության, վերջնագրից տեւական ժամանակ անց մեր որոշ պաշտոնական եւ ոչ պաշտոնական իշխանական աղբյուրներ որոշեցին դրան պատասխանել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը սա էր. «Հայաստանը եղել եւ մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, որի անաչառ եւ անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջեւ միասնության պահպանման գրավականն է: Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի եւ միակողմանի բնույթ կրող գնահատականներից: Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության եւ փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձեւը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը»: 

ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ Է

Մի՞թե գոնե մի անգամ մեր ԱԳՆ-ն չի կարող հարցերին, ըստ էության, պատասխանել՝ «չոլերն ընկնելու» փոխարեն: Ի՞նչ է ասում Լավրովը, եթե մեզ Ալբանիայի հետ համեմատելու դրվագը շրջանցենք: Որ կա ՄԽ երեք համանախագահ երկրների կողմից առաջ քաշված «բազային փաստաթղթեր, ցանկանում ենք դրանք իրականացնել: Բազային սկզբունքների վրա հանգուցալուծում գտնել»: Հարցադրումը շատ պարզ է. Հայաստանն ընդունո՞ւմ է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի այդ միասնական առաջարկ-պահանջը, թե՝ ոչ: Եվ ի՞նչ է մեր ԱԳՆ-ն պատասխանում, թե չէ, թող նախ Ալիեւը հրապարակավ ինչ-որ բաներ ասի: Սա ի՞նչ մանկապարտեզային «կրուտիտ» է, ի՞նչ կապ ունի Ալիեւի հրապարակային բան ասել-չասելը, երբ կա սեղանին դրված կոնկրետ  փաստաթուղթ, եւ ձեզ հարցնում են՝ համաձա՞յն եք, թե՝ ոչ: Դուք ձերն ասեք այդ փաստաթղթի մասին, եւ եթե Ալիեւն էլ իրենը չի ասել, ապա դա արդեն համանախագահների խնդիրն է: Դե՞մ է Ալիեւը ՄԽ-ի առաջարկին, թող նրա հետ ՄԽ-ն հարցը լուծի կամ պաշտոնապես ֆիքսի, Բաքուն դեմ էր, եւ գործընթացը ձախողվեց: Հայաստա՞նն է դեմ, թող պարզ հայտարարի: Չէ՞ որ առանց նման հստակեցման, եթե հիմա Լավրորվը «բանակցություններն արգելակող» գնահատականն է ակնարկում Փաշինյանին, հեռու չէ օրը, որ առանց որեւէ ակնարկի կհամարեն «բանակցությունները տապալող»: Ինչ է, պարզ չի՞, որ Ալիեւը «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը հրապարակավ չի հնչեցնելու, թեկուզ այն պարզ պատճառով, որ միայն դրանով ջուրը կլցնեն իրենց 30 տարվա քաղաքական կուրսը, էլ չասած, որ ներկայիս ընթացքը միանգամայն ձեռնտու է Բաքվին, ինչո՞ւ ինչ-որ բան փոխի: Ընդ որում, դրա համար Ալիեւին համանախագահ գերտերություններից ոչ մեկը թթու խոսք անգամ չի ասի: Այլ հարց, որ մեր ԱԳՆ-ի այսպիսի, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումների արդյունքում հիշատակված ճնշումային ֆոնը ոչ միայն չի մեղմվի, այլ միայն կկոշտանա: Չնայած` ԱԳՆ-ն ի՞նչ անի, նրանց ինչ հանձնարարվում է, այդպես էլ խոսում եւ շարժվում են: Լավ, մի՞թե պարզ չէ, թե դրան ինչ կարող է հաջորդել, որ այս անգամ Նիկոլը եւս մեկ «Կոնցենսուս -1»-ի առաջ է կանգնելու, այս անգամ արդեն մեր երկրի համար կարեւորագույն՝ արցախյան հարցով: Լավ, գոնե այս փաստը ուշքի կբերի՞ հայ-ռուսական հարաբերություններն այս վիճակին հասցնողներին ու նրանց համար «հու-հու-դմփ» անողներին: Վերջապես հասկանալո՞ւ են, որ արդեն վերջն է, կանգնել են անդունդի եզրին ու «հու-հու-դմփ» են թռչկոտում:

Նիկոլն ու Իլհամը շատ փոքր են, որ որոշեն Արցախի կարգավիճակը. Վիտալի Բալասանյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА