o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը գեղարվեստական գրականությունը լրագրությունից չի տարբերում

07.10.2019 13:18 ՄՇԱԿՈՒՅԹ
Նիկոլ Փաշինյանը գեղարվեստական գրականությունը լրագրությունից չի տարբերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն աչքի է ընկնում իր անդադար live-երով, քաղաքական ինքնագովազդով, ամեն քայլափոխի լուսանկարվելով ,այլ նաև իր «գրական» գործունեությամբ։ Իհարկե այն մարդիկ, ովքեր գոնե մի փոքր հասկանում են գրականությունից, նաև հասկանում են, որ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը բոլորովին կապ չունի գեղարվեստական գրականության հետ, այնուամենայնիվ մի զանգված, որը կյանքում գոնե մեկ անգամ գիրք կարդացած չկա վարչապետին համարում է՝ գերգրող, մեր օրերի Շեքսպիր, հայ արձակի սինվոլ, նմանը չունեցող քայլող լեգենդ ու պաթոսախեղդ նման տառերի շարանով նաև խեղդում այն մարդկանց, ովքեր գրականության բուն էությանը գոնե փոքր ինչ ծանոթ են: Իսկ վերջերս մեր բավականին ճանաչված ու տաղանդավոր ժամանակակից գրողներից մեկն էլ ասաց՝ «էնպիսի մարդիկ էին, Նիկոլի վեպը գովում, որ առանց կարդալու հիասթափվեցի»։

«Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ». անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»

Այնուամենայնիվ «գրող Նիկոլ Փաշինյանի», սիրելի երկրպագուներ, կարդացե՛ք Կաֆկա, Հեմինգուեյ, Հյուգո, հայ ժամանակակիցներից Գրիգ Գուրգեն Խանջյան, Արամ Պաչյան և կհասկանաք գեղարվեստական գրականությունը որն է։

Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի «բանաստեղծություններին» ըստ էության դրանք գրվել են ցույց տալու համար,թե ժամանակակից աշխարհում ինչպես չպետք է գրել։ Մեծարգո ,Նիկոլ Փաշինյան օրերս ձեր տիկինը՝ Աննա Հակոբյանը մի լուսանկար էր տեղադրել որտեղ ակնհայտ երևում է ձեր թե շատ աշխատելու արդյունքում որքան եք հոգնում ՝քնելով որտեղ պատահի։Բավարարվեք քաղաքական այս ծանր գործունեությամբ և գրականությանը հանգիստ թողեք։ Մի խեղաթյուրեք մարդկանց լրագրության և գրականության հիբրիդով։

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА