o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիրը չեն կառավարում պոպուլիստական ճառերով». Գեւորգ Գեւորգյան (Տեսանյութ)

04.10.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երկիրը չեն կառավարում պոպուլիստական ճառերով». Գեւորգ Գեւորգյան (Տեսանյութ)

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանի նկատմամբ: «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» հայտարարությամբ` Նիկոլ Փաշինյանի կոչով պաշարվեց Ազգային ժողովը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած այս եւ մի շարք այլ դեպքերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական-քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՈՉ ՄԻ ՀՍՏԱԿ ՔԱՅԼ ՉԻ ԱՐԵԼ»

Պարոն Գեւորգյան, Ազգային ժողովի, այսպես ասած, պաշարումից մեկ տարի անց ինչպե՞ս կգնահատեք երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ոչինչ չի փոխվել, ինչպես մեկ տարի առաջ էր, այնպես էլ այսօր նույն ուլտիմատումներն են: Երկրի կառավարումը վերցնելով իրենց ձեռքը` նոր իշխանությունը դեռ ոչ մի հստակ քայլ չի արել մեր երկրի ու պետականության համար` ելնելով ազգային գաղափարներից` մեր ժողովրդի, մեր պետականության խնդիրները լուծելու եւ երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար: Միայն տեսանք խոստումներ, սպառնալիքներ, որոնք ժամանակի ընթացքում կամաց-կամաց փոփոխվում է տարբեր ուղղություններով, տարբեր անձերով, տարբեր խնդիրներով, բայց սա երկրի կառավարում չէ: Երկիրը չեն կառավարում պոպուլիստական ճառերով, ասելով, թե էս մեկի ունքը բարձրացավ, այն մյուսը ժպտաց, մեկը այսպես նայեց, մյուսը` այնպես... Երկրի կառավարումը պետք է ունենա հստակ, կոնկրետ մեխանիզմ: Վստահ եմ, որ բացի այս մեկուկես տարվա հասարակության զգացմունքային ֆոնի փոփոխություններից, ուրիշ ոչինչ չի փոխվել: Ոչինչ չի լավացել` ո՛չ անվտանգության, ո՛չ սոցիալ-տնտեսական խնդիրներում: Չեմ կարծում, որ մեր հասարակությունը հոգեպես այնքան ճնշված է եղել տասնամյակներ շարունակ եւ այսօր ամեն մի պոպուլիստական ճառից իրեն  հոյակապ է զգում ու լավ վիճակում է հայտնվել: Իսկ եթե ՀՀ քաղաքացին պատրաստ է միայն խոսքերով իրեն լավ զգալ, ուրեմն` մենք բարոյահոգեբանական եւ ազգային գաղափարական առումով այսօր շատ մեծ խնդիր ունենք:

Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

«ՈՎՔԵՐ ՀԻՄԱ ՆՈՐԻՑ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՍԵԼ, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ ԱՅԴ ԱՆՁԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Մեկ տարի առաջ այս ամենի մասին քչերն էին խոսում, հիմա կարծես շատերն են գիտակցում` ժամանակի՞ն է, թե՞ արդեն ուշացած:

Օրեր առաջ հայտարարությամբ էի հանդես եկել եւ նշել էի, որ ես քաղաքական կուսակցություն չեմ ներկայացնում, ես միավոր եմ, մի անձ եմ, որն իր ամբողջ կյանքը` իմ գիտակցական կյանքի շուրջ 30 տարին ապրել եմ գաղափարային պայքարի մեջ: Այդ գաղափարային պայքարս միայն եղել է իմ երկիրն ու ժողովուրդը, իմ պետականությունը: Ի շահ պետականության եմ մտածել եւ ոչ թե իմ անձնական շահերից ելնելով` անկախ նրանից տվյալ պահին պետական շահն անձնապես ինձ, որպես ՀՀ քաղաքացի, ձեռնտու էր, թե` ոչ: Ի վերջո, եթե երկիրդ զարգանում է ու կայուն է, յուրաքանչյուր քաղաքացի կարողանում է եւ իր անձնական դաշտում շատ լավ կայանալ: Ուզում եմ` հասկանալի լինի բոլորին, որ երբեք, ոչ մի ժամանակ չեմ ներկայացրել ինչ-որ մարդկանց, միշտ խոսել եմ ու քայլել իմ գաղափարներին համահունչ: Նույնիսկ եթե սխալվել եմ, սխալվել եմ` հավատալով գաղափարին: Երբ մեկուկես տարի առաջ ասում էի, որ սա ապազգային իշխանություն է եւ ապազգային քաղաքականություն է վարում, դեռ ձեր թվարկած մարդիկ, որոնք շատ էին, ոչ մեկը չէր խոսում: Նրանք փորձում էին տեղավորվել, ինչպես նախկին իշխանությունների օրոք էին բոլորը փորձում տեղավորվել: Ի դեպ, նախկին իշխանությունների օրոք` թե՛ ՀՀ երկրորդ, թե՛ երրորդ նախագահները, լինելով իմ զինակից ընկերները, երբեք չեմ եղել իշխանությունում: Չեմ օգտվել իշխանությունից, իշխանական լծակներից, միշտ ընդունել եմ իմ զինակից ընկերներին, որպես անձեր, հարգել եմ եւ իմ ներքին մոտեցումներն եմ ունեցել` անկախ նրանից, թե ինչ հարցերում եմ եղել համակարծիք կամ` ոչ համակարծիք: Մինչդեռ երբ իշխանափոխություն տեղի ունեցավ մեկուկես տարի առաջ, բոլոր նրանք, ովքեր ասում էին` «պրծա՜նք-պրծա՜նք», դրանք այն մարդիկ էին, ովքեր անընդհատ օգտվում էին այդ իշխանություններից, այդ մարդկանցից: Ու այդ բռնաբարված հոգեվիճակը, թե «պրծա՜ն», ինձ համար անհասկանալի էր: Ես մնացել եմ նույն մարդը, որը եղել է ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա: Գիտեք, այն մարդիկ, ովքեր հիմա նորից սկսել են խոսել, վստահություն չունեմ այդ անձերի նկատմամբ: Որոնք հիմա, չգիտես ինչու, նոր են հետ վերադառնում իրենց կուսակցություն, իրենց ընկերների մոտ, այդ տեսակների պատճառով էր, որ  քաղաքական մեր դաշտը, մեր կառավարությունը, իշխանությունը ամբողջովին գնում էր բացասական հունով: ժողովրդի դժգոհությունը գալիս էր հենց այդ անձերի պատճառով ու այդ անձերի հետ վերադառնալը, որոնք չկարողացան տեղավորվել ներկա իշխանության մեջ, հիմա դառնալու են լա՞վը, կամ իրենք դառնում են ընդդիմությո՞ւն, դառնում են մարդիկ, որոնք արժանի՞ են խոսելու: Չէ որ այդ տեսակների պատճառով է, որ այսօր հայտնվել ենք այս վիճակում: Այնպես որ, այդ մարդիկ, որոնք հիմա սկսել են խոսել, դրանից ինձ համար ոչ մի լավ բան չկա: Բայց սա չի նշանակում, որ այս ապազգային իշխանությունը պետք է շարունակի իր ապազգային գործունեությունը: Սա մեր երկրի եւ մեր պետականության համար կործանարար իշխանություն է, եւ այս իշխանության մեկ օր շուտ հրաժարականով փրկելու ենք մեր երկիրը:

Նախարարությունն այստեղ բավականին անհեռատես ու հակաազգային դիրքորոշում է ցուցաբերում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Գ. Պետրոսյանի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА