o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ԿԵՏԻՆ

24.09.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ԿԵՏԻՆ

Ինչպես վերջերս առիթ ունեցել էինք տեղեկացնել, Մամեդյարով-Մնացականյան հերթական հանդիպումը կրկին տեղի է ունենալու ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում: Եվ ահա սովորականի պես վերջին պահին, այսինքն՝ անցած շաբաթվա վերջին աշխատանքային օրը դա հաստատվեց նաեւ ԱԳՆ-ի կողմից, որ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կհանդիպի Մամեդյարովի հետ:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Նախ կարճ հիշեցում. արտգործնախարարի նախորդ հանդիպումը Վաշինգտոնում տեղի ունեցավ հունիսի վերջերին: Այդ հանդիպման հետ կապված ամենից աչքի ընկնող դրվագը դրան հաջորդած` Մամեդյարովի արած հայտարարությունն էր: Այն է՝ համանախագահները քննարկման են ներկայացրել կոնկրետ փաստաթուղթ, որը, ըստ էության, այն առաջարկների մասին է, «որոնք արդեն քննարկվել են»: Հասկանալի է, խոսքը ՄԽ-ի հայտնի վեցկետանոց առաջարկների մասին է, ինչը ցույց տվեց նաեւ Մամեդյարովի հատուկ ընդգծումը, որ վաշինգտոնյան այդ փաթեթի մեջ ներառված է նաեւ շփման գծում խաղաղարարների տեղակայման հարցը: Վերջապես, Մամեդյարովը նաեւ տեղեկացրեց, որ երկու-երեք ամիս մտածելու ժամանակ են տվել, որից հետո, ըստ պայմանավորվածության, պետք է նոր հանդիպում լինի: Ահա՝ Մամեդյարովի ասած, այդ երկու-երեք ամիսը լրացավ, ու անմիջապես էլ տեղի է ունենալու հերթական հանդիպումը: Եվ դժվար չէ կռահել, որ հենց այդ փաստաթղթի վրա էլ դրվելու է հիմնական շեշտը: «Մտածեցի՞ք, ի՞նչ որոշեցիք»,- հավանաբար կհարցնեն համանախագահները: Ահա այստեղ ֆիքսենք, որ Իլհամ Ալիեւը այն բանից հետո, երբ ՄԽ-ն հրապարակեց կարգավորման իր վեցկետանոց առաջարկը, դրան հավանություն տվեց: Ճիշտ է, սեփական մեկնաբանություններով, բայց դա արդեն իր խնդիրն է: Իսկ ահա Փաշինյանը գնաց այլ ուղղությամբ՝ առաջ քաշելով հարց, որ այդ վեց կետերը պետք է հստակ մեկնաբանվեն, որ Ալիեւն էլ իր մտքին եկածը չասի: Դրան հաջորդած ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը մասնակցեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, եւ հիմնական փորձագիտական գնահատականներն այն մասին էին, որ դա Փաշինյանի պահանջած մեկնաբանությունները տալու նպատակ է հետապնդում: Համենայնդեպս, դրանից հետո մեկնաբանելու անհրաժեշտության մասին խոսք անգամ չեղավ: Ավելին, իր վերջին ասուլիսում Փաշինյանը նաեւ նման միտք հնչեցրեց. «ՄԽ-ի հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր, ընդհուպ՝ Ադրբեջանի կազմից դուրս եւ այլն»:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

Սա էլ է ակնարկում, որ Ալիեւի այդ վեց կետերի մասին մեկնաբանությունները, թե Ղարաբաղը պետք է լինի միայն Ադրբեջանի կազմում, ՄԽ-ի հետ քննարկվել է, եւ եղել են պարզաբանումներ, որ ոչ, այդպես չէ: Այսպիսով, եթե իրոք Փաշինյանի ասած պարզաբանումները տրված են, դրանից հետո Վաշինգտոնում ներկայացվել է փաստաթուղթ, մտածելու ժամանակն անցել է, ապա ենթադրելի է, որ սպասվող հանդիպմանն առաջին հերթին հենց հայկական կողմի պատասխանն է, որ համանախագահները կցանկանան լսել: Նաեւ հաշվի առնելով, որ այս երեք ամիսներին Մնացականյանից այնքան հակասական մտքեր են լսվել, որ նրանից արդեն «հեռակա կարգով» գլուխ չես հանի: Այսպես, վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո նա նախ ասաց. «Կան փաստաթղթեր, որոնք գոյություն ունեն, ունեցել են...»: Դրանից որոշ ժամանակ անց էլ, թե. «Եթե այս պահին սեղանին որեւէ փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ բանակցություններ չկան»: Եվ նորից. «Բանակցային փաթեթում տարբեր պարամետրերի այնպիսի համադրությունն է, որտեղ մենք ունենք մեր մտավախությունների արտահայտումը, մեր հիմնական կարեւոր հարցերը»: Ընդ որում, հիմնականում այս ամենը համեմված է կիլոմետրանոց խուճուճ արտահայտություններով: Իսկ ահա բանակցային սեղանի շուրջ արդեն հաստատ փաստաթուղթ լինել-չլինելուց չի խոսվելու, այլ հստակ պատասխանի:

ԹՈՒԼԱՑԵԼ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ «ՉԱՓԱԼԱԽՆԵՐԻՑ» ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

 

ԲԱՔՈՒՆ ՄԽ-ԻՑ Է ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Ո՞րն է լինելու այդ պատասխանը, ընդունելո՞ւ է Փաշինյանն այդ վեց կետերը, թե՝ ոչ: Հասկանալի է, երկու տարբերակն էլ նրա համար ծայրահեղ բարդ է: Ընդունելը կնշանակի հողեր տալ՝ այդ փաստաթղթով չհստակեցվող Արցախի կարգավիճակի դիմաց, այսինքն՝ հենց այնպես: Իսկ ահա չընդունելու հետ կապված բարդությունները, թեեւ հասկանալի են, սակայն Բրայզան էլ օրերս ֆիքսեց: Իհարկե, Փաշինյանը վերջին ասուլիսում փորձեց ծաղրանքի տեսք տալ Բրայզայի այդ «անպոչ գդալությանը», թե նա ընդամենը նախկին դեսպան եւ ՄԽ համանախագահ էր եւ իմա գործընթացներից ռեալ տեղեկացվածություն ունի: Բայց չգիտես ինչու «մոռացավ», որ այդ նույն Բրայզան պարբերաբար աչքի է ընկել թուրք-ադրբեջանական խաղերով, իսկ ահա այս անգամ չէր էլ թաքցնում, որ Բաքվից ստացած տեղեկատվության հիման վրա է խոսում, ինչը ակնարկ է, որ պատվեր էր կատարում: Հիշեցնենք, թե ինչ ասաց Բրայզան. իրեն «Բաքվում բարձր մակարդակով» տեղեկացրել են, որ Փաշինյանը ցանկանում է բանակցել: Բաքուն էլ է դրան պատրաստ: Սակայն Փաշինյանը ճնշումների տակ է եւ ստիպված հայտարարում է` «Արցախը Հայաստանն է եւ վերջ»: Իսկ դա «կանգնեցնում է բանակցային գործընթացը»: Ակնարկը միանգամայն թափանցիկ է. եթե մոտակա բանակցային փուլում շարունակի իրենն առաջ տանել, ապա Փաշինյանին կընկալեն, որպես բանակցությունները արգելակող: Ընդ որում, այս ընթացքում Բաքուն այդ ուղղությամբ ակտիվորեն հող է նախապատրաստում, եւ այս առումով պատահական չէր նաեւ, որ Մոսկվան եւս ԱԳ նախարարության մակարդակով անդրադարձավ Փաշինյանի` «Արցախը Հայաստանն է եւ վերջ» մտքին՝ դա համարելով «ներքին օգտագործման պրոդուկտ»: Իսկ ահա ՄԽ-ն առհասարակ այդ մասին չխոսեց, ինչը եւս «ներքին օգտագործման պրոդուկտի» ուղղությամբ ակնարկ էր: Այսինքն, որ ամեն ինչ ծրագրված ընթացքի մեջ է, եւ թող Բաքուն չխոսի բանակցությունները տապալելու մասին: Բայց եթե ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը հստակեցումներ չլինեն, ապա դա «բանակցությունները տապալելու» թեմայով կարձակի Բաքվի ձեռքերը, ընդ որում, համանախագահները եւս արդեն դժվար թե կարողանան այդ թեման դիվանագիտորեն շրջանցել՝ դրանից բխող հասկանալի հետեւանքներով հանդերձ: Ամեն դեպքում, վերջին ժամանակներս Բաքվից ռազմականացված մեսիջների պակաս չկա: Սկսած մասշտաբային զորավարժանքներից, վերջացրած պաշտպանության նախարարի կողմից պատերազմ սկսելու իր երազանքի մասին հայտարարությամբ եւ նախօրեին տեղի ունեցած դիվերսիայի հերթական փորձով, որն անմիջապես նախորդեց արտգործնախարարների սպասվող հանդիպմանը: Ավելի ճիշտ, այն տեղի ունեցավ համանախագահների հետ Մամեդյարովի հանդիպումից հաշված ժամեր առաջ, եւ դժվար չէ կռահել, որ այս դեպքում մեսիջն ուղղված էր հենց համանախագահ երկրներին: Այն է՝ եթե ՄԽ-ն հռչակել է կարգավորման ծրագիր եւ չի կարողանում հասնել դրա իրականացմանը, ապա Ադրբեջանը սպառնում է, որ կգնա ռազմական իրավիճակի սրմանը: Ընդ որում, նույն մեսիջը կարելի էր տեսնել նաեւ համանախագահների հետ Մամեդյարովի հանդիպման հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւայի տարածած հաղորդագրությունում. «Հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա իրավիճակը եւ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ համանախագահների հետագա գործունեության պլանները եւ հեռանկարները»: Նկատենք, եթե ամեն ինչ ընթանա ծրագրված ռեժիմով, ապա «համանախագահների հետագա գործունեության պլանները եւ հեռանկարները» անիմաստ կլիներ քննարկման թեմա դարձնել եւ այդ մասին պաշտոնապես խոսել: Այն պարզ պատճառով, որ ծրագրված ընթացքի պարագայում արդեն իսկ պարզ կլիներ, թե համանախագահներն ինչ հետագա քայլեր են իրականացնելու: Փոխարենը, ՄԽ-ի հետագա քայլերի հարցն ակտուալ է դառնում, եթե եռամսյա ժամկետից հետո համանախագահների ներկայացրած փաստաթուղթը մերժվի: Ավելի կոնկրետ, ինչպես քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք, միանգամայն տրամաբանական էր, որ Մամեդյարովը ՄԽ-ի առաջ մեկ պարզ հարցադրում դներ՝ «Իսկ ի՞նչ եք անելու, եթե ձեր առաջարկած կարգավորման մեխանիզմը մերժվի»: Այս դեպքում համանախագահ երկրներն ունեն հետագա քայլերի այս տարբերակները:

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ԻՐՈ՞Ք ԱՅԴՔԱՆ ԽՂՃՈՒԿ ԷՐ, ԹԵ՞...

1. Շարունակել նույն փաստաթղթի շուրջ բանակցել, որի իմաստը, սակայն, առնվազն անորոշ կլինի:

2. Անցնել կոշտ ճնշումների, ընդհուպ՝ փաստաթուղթը չընդունողին մինչեւ իսկ բանակցությունները ձախողող հռչակելով:

3. Մտածել կարգավորման նոր մեխանիզմների մշակման մասին, որը տարիների աշխատանք կպահանջի, եւ հազիվ թե Բաքուն դրան գնա:

4. Վերջապես, «ձեռքերը լվալ» ու մի կողմ քաշվել՝ հայտարարելով, որ ՄԽ-ի ձեւաչափը չի աշխատում:

Պատերազմի վերսկսման շառը պետք է չմնա Հայաստանի վրա․ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա․ Արմեն Աշոտյան

Այն, որ թվարկված տարբերակներից միայն երկրորդի դեպքում է, որ նոր պատերազմի հարցն անմիջապես չի մտնում օրակարգ, հասկանալի է, եւ միանգամայն տրամաբանական կլիներ, որ ՄԽ-ն հենց այս ճանապարհով էլ սկսի առաջ գնալ: Չնայած, սրանով հանդերձ էլ, Փաշինյանը մեկ քայլ էլ ունի. անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվի Մնացականյանը, կա նրան այդ հանդիպումից հետո պաշտոնանկ անելու տարբերակը: Ու թերեւս պատահական չէր, որ շրջանառվող վարկածով ազատման ենթակա կառավարության անդամների թվում Մնացականյանի անունը դարձավ առաջնայիններից մեկը: Բայց արդյոք նման պաշտոնանկությունը եւս համանախագահ երկրները չե՞ն դիտարկի բանակցություններն արհեստականորեն ձգձգելու փորձ: Եթե դիտարկեն, ապա կլինեն նույն հետեւանքները, ինչ բանակցային ներկայիս օրակարգին կտրուկ դեմ գնալու դեպքում: Մի խոսքով, վիճակը կարծես ծայրահեղ բարդ է, եւ թե ինչպես է մեր պետությունը (Նիկոլին մի կողմ թողնենք) սրա տակից դուրս գալու, մեծ հարց է: Թեեւ արդեն այսօր իրավիճակը կսկսի ավելի հստակ դառնալ:

ՄԽ-Ն ԱՆՑԱՎ ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ԼԵԶՎԻ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА