o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հեղափոխական» պոպուլիզմով ամերիկահայ ներդրողի ականջներից «լապշա չես կախի»

24.09.2019 09:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հեղափոխական» պոպուլիզմով ամերիկահայ ներդրողի ականջներից «լապշա չես կախի»

Ամերիկյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը պոպուլիստական բուռն տարերքի մեջ է: Եվ դա հասկանալի է: Նախ, կան բազում ՙթարմ ականջներ՚, որոնց համար առաջին դեմքից լսած «հեղափոխական գլուխգովանությունը» նոր բան է, ու պետք չէ առիթը բաց թողնել: Եվ հետո, ամերիկահայերը փող ունեն, ու միգուցե հաջողվի՞ մեկ-երկուսին ճոխ խոստումներով հրապուրել: Ամեն դեպքում, Փաշինյանի այցի նախնական փուլում նման ճոխ խոստումների, ցնցող մտքերի պակաս չկար: Հասկանալի է, եթե ամերիկահայերից փող է պետք, ուրեմն նախ տնտեսական «ճոխություններից» պետք է խոսել: Բայց երեւում է, սովորականի նման, այս անգամ էլ Փաշինյանը չկարողացավ «ճիշտ դոզան» գտնել.երեւի նրան նյարդայնացրել էր սպասած 20-30 հազարի փոխարեն հազիվ 10 հազար միտինգավորներ հավաքելը, այլ ել՝ մասամբ բաղկացած Ամուլսարի համար բողոքավորներից: Համենայնդեպս, երեւի ավելորդ ոգեւորությունը, մի շարք մտքեր անգամ զավեշտալի դարձան: Մասնավորապես, երբ Փաշինյանը որոշեց համեմատականներ գտնել Լինսի հիմնադրամի հետ. «Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր ՀՀ-ում, որքան իրականացրել է Լինսի հիմնադրամը: Առաջիկա տարիներին ՀՀ-ում նորոգելու ենք հազարավոր կիլոմետր ավտոճանապարհներ, դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ...»: Ի վիճակի ես, արա, ո՞վ է ձեռքդ բռնել: Միայն թե, այն կոպիտ սխալը, որ այս հայտարարությամբ թույլ տվեց, երեւի երկար կհիշի: Ֆիքսենք, Փաշինյանն այսպիսով խոստովանեց, որ «հանցավոր նախկինների» օրոք իրականացված Լինսի ծրագիրն այնքան մասշտաբային էր, որ «հեղափոխական» իշխանությունները՚ միայն երազում են դրան հասնել: Իհարկե, խորապես կասկածում ենք, որ գոնե մասամբ դրան կմոտենան: Բայց որ Փաշինյանը սկսել է խոստովանել, որ նախկինում նման արդյունքներ են եղել, դա արդեն իրենից չէր:

Նիկոլը թքեց իր «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկի վրա եւս

Եվ ոչ միայն Լինսը: Փաշինյանի մի շարք մտքերում կրկին զգացվում էին «նախկինների» արածների ետեւից վազելու ուղղակի եւ անուղղակի փորձեր: «Հայաստանի տնտեսության զարգացման այսօրվա տեմպերը մեզ թույլ են տալիս ասել, որ մենք միասին տնտեսական թռիչք հարուցելու հնարավորություն ունենք»,- պնդում է Փաշինյանը: Բայց այդ ո՞ր «զարգացման տեմպերը» նկատի ունի, իր իսկ վիճակագրության ներկայացրած այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակի 7.2 եւ 6.5 տոկոս ՀՆԱ-ի ա՞ճը: Այն դեպքում, երբ անցած տարվա «նախահեղափոխական» առաջին եռամսյակին, քանի դեռ Նիկոլն ամեն ինչ չէր ավիրել, ունեինք 9.6 տոկոս, իսկ 2017թ.-ին՝ 7.5 տոկոս տարեկան աճ: Եթե 6.5 տոկոս աճը Նիկոլի աչքին թռիչքի տեսք ունի, ապա ի՞նչ գնահատական պետք է տալ 9.6 տոկոսին: Չթվարկենք տնտեսական մյուս ցուցանիշները, գործնականում բոլոր պարամետրերով էլ տեմպերի էական անկումներ կան, եւ դա, չնայած վիճակագրական այն կատաղի թվանկարչությանը, որը նկարելու հարցում մշտապես աչքի ընկած մեր վիճակագիրների համար հասել է շեդեվրի մակարդակի:

Չնայած, թե ինչ է ուզում Փաշինյանն իր այս թվերով ամերիկահայությունից, ի սկզբանե էլ հասկանալի էր: «Ես հույս ունեմ, որ այս վճռական պահին Սփյուռքի մեր հայրենակիցները, գործարարները, ստարտափեր ստեղծող մեր հայրենակիցները իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա եւ իրենց գործունեությամբ կտեղափոխվեն Հայաստան...»,- փակագծերը բացեց վարչապետը: Լավ էլի, պարոն Փաշինյան, հերիք է այս ծիծաղելի մեթոդներով Սփյուռքից փող խնդրել: Ինչ-ինչ, սակայն ամերիկահայերը լավ գործարարներ են, ամեն մի ցենտի հաշվարկն ու գինը քաջ գիտակցող: Ինչ է, «հեղափոխական պոպուլիզմից» ելնելո՞վ պետք է, թեկուզեւ հանուն իրենց պատմական հայրենիքի, փող ներդնեն: Ներդնող լինեին, ինչի՞ էին սպասում, արդեն գոնե մի քանի հոգի Նիկոլի օրոք Հայաստան եկած կլիներ: Ո՞ր մի իր փողի հարգն իմացող գործարարը, տեսնելով հայաստանյան խղճուկ օտարերկրյա ներդրումները, այն էլ՝ մեկ տարում 5 անգամ պակասած, իր ունեցվածքը ռիսկի կենթարկի:

Լավ, հայաստանյան տնտեսական ցուցանիշներն էլ շրջանցենք՝ խնդրին այլ կողմից մոտենալով: Մեկ թարմ փաստ. հայաստանյան բեռնափոխադրողները կրկին բողոքում են Վերին Լարսի վիճակից, որ երեկվա դրությամբ, իրենց իսկ պնդմամբ՝ արհեստական պատճառներով այնտեղ կուտակվել է հազարից ավել բեռնատար: Ներկրողների պնդմամբ. «Վլադիկավկազից այս կողմ էլ չեն թողնում մոտենան սահմանին, քանի որ կուտակումներ են...»: Թե ինչու, բոլորն են հասկանում, չնայած հյաստանյան պատկան մարմինների հերթական խողկատակային բացատրությանը, սակայն քաղաքական խնդիրները շրջանցենք: Պարզապես նկատենք. գրեթե միակ արտաքին ելքում նման պարբերական կուտակումները տեսնելով, այդ ո՞ր մի խելքը գլխին գործարարը կգա Հայաստան: Մինչդեռ «հանցավոր նախկինների» օրոք գոնե պարբերաբար ռուսներին «գցելու» փորձեր չէին անում, որ նրանք էլ ամիսը մեկ Վերին Լարսում խնդիրներ ստեղծեին՝ հայաստանյան չինովնիկությանը պատժելու համար: Էլ չասած, ամեն պահի պատերազմի վերսկսմամբ խոստացող արցախյան հարցի եւ նման այլ բազում խնդիրների մասին, որոնք իր հերթին են ամեն մի ներդրողի վախեցնում, առավել եւս, երբ Հայաստանում սկսել են տոնական ռազմական շքերթների փոխարեն յուբկեքով տղամարդկանց բեմ համնել: Ամեն մի ներդրում էս գլխից արգելակող այդ բազում խնդիրներից այդ ո՞ր մեկն է այս «հեղափոխական» մեկուկես տարում լուծվել, որ ներդրողն էլ հուսա, թե այս մեկը լուծվեց, կամաց-կամաց մյուսներն էլ կլուծվեն: Իսկ ահա Փաշինյանը սփյուռքահայերին կոչ է անում՝ «ՀՀ-ում տնտեսական ներդրումներ անել, շահույթ ստանալ, Հայաստանում հարստանալ եւ Հայաստանը հարստացնել», վերջում էլ, լացակումաց. «Գոնե Նոր տարվան եկեք, մի քիչ փող ածխսեք»: Ամեն պահի փակվել-բացվելու ունակ Վերին Լարսի պարագայում ներդրողն այդ ինչպե՞ս է հարստանալու, այն էլ՝ ամերիկահայ ներդրողը, որը գործում է աշխարհում թիվ 1 ամերիկյան շուկայում: Թե՞ Փաշինյանն ուզում է նրանց համոզել, որ կարող են հայաստանյան անտեսանելի երկու միլիոնանոց շուկայում էլ հարստանալ:

Նկատենք նաեւ, որ տնտեսագիտական առումով ասվածը պարզունակ հասկացությունն է: Բայց եթե մեր իշխանություններն իրոք ուզում են անգամ այս պարզունակ փաստերը շրջանցելով` ներդրողներին ինչ-որ բան համոզեն, ուրեմն մեր երկրի վիճակն իրականում շատ ավելի վատ է, քան կարծում էինք:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА