o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.09.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հակահեղափոխական սրիկաներ, այդ ինչպե՞ս եք համարձակվում պնդել, որ երկրում տնտեսության թռիչքային աճ եւ բնակչության եկամուտների բարձրացում չկա: Այսպես, «Ոսկանապատ» հարթակի սյունակագիր, հայտնի բլոգեր Պանդուխտ Սյունին հայտնաբերել է ուշագրավ փաստ եւ գրել դրա մասին. «Հասարակ հայկական թերթի հասարակ գլխավոր խմբագիր եւ ՀՀ հասարակ քաղաքացի ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ իր հայկական աշխատավարձով շատ գեղեցիկ տնակ է ձեռք բերել Տորոնտոյում (Օնտարիո գավառ, Կանադա): Գնումը տեղի ունեցավ, երբ նշյալ քաղաքացուհին (բնականաբար, ամբողջովին իր հաշվին) մեկնել էր Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի, որի ընթացքում տեղի ունեցավ  «Ես մենակ չեմ/I Am Not Alone»` թավշյա հեղափոխության մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը: Հպարտ բանդերլոգ, հուսով եմ չե՞ս մոռանում պարբերաբար մուծվել «Իմ քալը» եւ «City of smile» հիմնադրամներին»: Դե ինչ, մի գեղեցիկ օր, անշուշտ, սոցիալական ցանցերում կվայելենք այդ համեստ տնակի լուսանկարները:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մեր լավ գործընկեր, ամերիկյան ամբողջ վերնախավին անձամբ ճանաչող քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մի հոդված է հրապարակել, ուր նշում է, թե ինչ կուզենար լսել ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցվելիք վարչապետական ելույթում: Մասնավորապես. «Չէի ցանկանա, որ վարչապետը երկրորդ անգամ խոսեր հեղափոխությունից կամ ներքաղաքական թեմաներից` օգտագործելով նույն ամբիոնը: Այստեղ ունկընդիրը, ինչպես արդեն ասացի, միջազգային հանրությունն է, ում առավելապես հետաքրքիր է անդամ պետությունների արտաքին քաղաքականությունը, բարեփոխումները, ձեռքբերումները եւ ապագայի տեսլականը: Բացի դրանից, պետք է գիտակցել, որ որեւէ իշխանության համար հաճելի չէ լսել հեղափոխության մասին ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի իշխանություններին`հակահեղափոխության: Այդ իսկ պատճառով կարծում եմ` տրամաբանական չի լինի երկրորդ անգամ նույն ամբիոնից խոսել այն ամենի մասին, ինչի մասին արդեն իսկ խոսվել է մեկ տարի առաջ»: Նա նաեւ բազում ձեւակերպումներ է տվել, որոնք օգտակար կլինեն Արցախի հարցը եւ Թուրքիայի հոռի պահվածքը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցնել: Բայց ի՞նչ օգուտ, կարծում ենք, որ այդ բոլոր խորհուրդները Նիկոլի մի ականջը կմտնեն, մյուսից դուրս կթռնեն: Հետո ինչ, որ ի զարմանս մեզ, քաղաքագետի հոդվածը հրապարակել է հենց «Հայկական ժամանակը»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Ավանի բնակիչները, անշուշտ, այժմ կարոտով են հիշում ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, քանզի ներկայիս թաղապետ Արա Դանիելյանը նրանց գլխին իսկական փորձանք է դարձել: Դանիելյանի կենսագրության մեջ հատկանշական է, որ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանությունում: Սակայն մեր լեզուն չի պտտվում նրա անցյալը ոստիկանական անվանել, եւ մենք դա կանվանենք մենթական, քանզի նախկին օպերլիազորը իրեն տեղակալներ է նշանակել քրեական անցյալ ունեցող անձանց: Խոսքը Ներսես Միքայելի Պողոսյանի եւ Դավիթ Սասունի Պողոսյանի մասին է: Առաջինը դատվել է «Ժիրայր Սէֆիլյանի գործով» եւ ազատ է արձակվել 2018-ի հունիսի 13-ին: Իսկ երկրորդը պայմանական 3 տարվա է դատապարտվել, քանզի նա, նախնական համաձայնության գալով, գողություն է կատարել` ապօրինի մուտք գործելով  Հ. Ղազարյանին պատկանող տուն եւ հափշտակել արծաթյա սպասք, թեյնիկներ, հնաոճ սրբապատկեր, գեղանկար` Հ.Ղազարյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Ու այսքանից հետո թավշիստները դեռ համարձակվում են պնդել, որ պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА