o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

19.09.2019 11:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Օրը Խոյերին օժտում է զգացմունքների խորությամբ եւ իրենց զրուցակիցներին ճանաչելու ցանկությամբ: Իսկ ինչպե՞ս կարելի է չսիրահարվել մեկին, եթե զգում ես, որ դուք հարազատ հոգիներ ունեք:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՑԼԵՐ

Այսօր Ցլերի անձնական հարաբերություններում կարող է հայտնվել այնպիսի տհաճ զգացում, ինչպիսինը խանդն է: Ընդ որում, Ցլերին նույնիսկ առիթ էլ հարկավոր չէ. նրանց խանդը հիմնված կլինի սեփական կասկածների, երեւակայության եւ զգացմունքների վրա: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը տրամադրում է Երկվորյակներին եւ նրանց ընտրյալներին միմյանց անարդար դժգոհություններ արտահայտելուն: Վեճերից խուսափելու համար Երկվորյակներին չարժե ենթարկվել սադրանքներին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Նույնիսկ եթե Խեցգետինները սիրահարված չեն, այսօր նրանք կարող են ռոմանտիկա զգալ իրենց յուրաքանչյուր բջիջով: Իսկ եթե Խեցգետինները ունեն երկրորդ կեսեր կամ էլ հավանական թեկնածուներ, նրանք ուղղակի պարտավոր են այս երեկոն նրանց հետ անցկացնել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

 Այսօր Առյուծներին անհրաժեշտ է երկնքից ցած իջնել, թեեւ դա դյուրին չէ, եւ տարանջատել երեւակայականը իրականությունից։

ԿՈՒՅՍԵՐ

Ներքին ներդաշնակության եւ հավասարակշռության շնորհիվ Կույսերի համար չափազանց դյուրին է ռոմանտիկ ծանոթություններ հաստատելը: Այսօր Կույսերը տրամադրված կլինեն ոչ թե թեթեւամիտ սիրավեպի, այլ իրոք իրենց հարազատ հոգի գտնելուն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը զգուշացնում են, որ Կշեռքների ծանոթներից ինչ-որ մեկը փորձում է ինքնուրույն զարգացնել իրադարձությունները, ներխուժել նրանց կյանքը: Եթե Կշեռքները զգում են, որ պատրաստ չեն նրանց հետ հարաբերություններին, այսօր ժամանակն է նրանց զգացնել տալ այդ մասին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճները պետք է հստակ բարձրաձայնեն իրենց մտքերը, այլապես սիրելիները կարող են նրանց սխալ հասկանալ: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին հանգստանալ եւ այսօրվա օրը նվիրել իրենց՝ իրենց քմահաճույքներին, երեւակայությանը: Հանգստացնող լոգանք, ֆիթնես, սպա, մի լավ շոփինգ... 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս այսօր դուրս գալ տանից: Առանց դրսից ստացած լիցքերի նրանց համար դժվար կլինի այսօր հաղթահարել իրենց ծուլությունը եւ անտարբերությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսների հոգիներում գարուն կերգի, իսկ ստամոքսում թիթեռնիկներ կճախրեն: Օրը նրանց տրամադրում է ռոմանտիկ ուղղությամբ, այնպես որ՝ նրանց համար բարդ կլինի այլ բաների մասին մտորել: 

ՁԿՆԵՐ

Եթե Ձկները դեռ ազատ են, այսօր նրանք կարող են հնարավորություն ստանալ ծանոթանալ յուրօրինակ մի անձնավորության հետ, որը թույլ չի տա, որ նրանք ձանձրանան:

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА