o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր ԽՍՀՄ-ն դառնում է տեսանելի

18.09.2019 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր ԽՍՀՄ-ն դառնում է տեսանելի

Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող են մինչեւ դեկտեմբերի 8-ը հաստատել երկու երկրների ինտեգրման ծրագիրը: Այս մասին վերջին օրերին ակտիվ քննարկումներ կային լրատվա-վերլուծական հարթակներում, եւ ահա, լուրը հաստատեց նաեւ Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության հարցերով Բելառուսի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սեմաշկոն։ «Մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը պետք է մշակվեն «ճանապարհային քարտեզներ», դրանք 31-ն՝ են տարբեր ուղղություններով»,- նշել է նա:

Վանեցյանի օրինակը դառնում է վարակիչ

Ըստ հրապարակային լուրերի, նախնական փուլում, այն է՝ արդեն գալիք տարվա ընթացքում կհաստատվեն տնտեսական ուղղությամբ,այդ թվում՝ հարկային քաղաքականության միասնական օրենսդրություն, ինչպես նաեւ՝ միասնական քաղաքացիական կոդեքս: Թեեւ առանզնապես դեռ չի բարձրաձայնվում, սակայն կան խոսակցություններ նաեւ ընյդհանուր վալյուտայի անցնելու մասին: Ինչ վերաբերում է քաղաքական-պետական համակարգին, ապա թեեւ կան խոսակցություններ, որ ՌԴ-Բելառտուս միությունը կստանա կոնֆեդերատիվ տեսք, սակայն շատ ավելի լուրջ աղբյուրներ այլ տարբերակ են դիտարկում: Այսինքն, որ կստեղծվի ԽՍՀՄ-ի տիպի միություն, հասկանալի է՝ առանց խորհրդայինի եւ սոցիալիստականի: Այսինքն, դա կլինի անկախ պետությունների միավորում մեկ ընդհանուր միության մեջ. Միութենական պետական բոլոր հիմնական ատրիբուտներով օժտված, նաեւ՝ ընդհանուր բանակով, վալյուտայով: Բայց նաեւ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, այս դեպքում կգործեն ցանկացած պահի պետություններից մեկի՝ այդ Միությունից դուրս գալու ռեալ եւ երաշխավորված մեխանիզմներ:

Այն, որ այս գործընթացի մեկնարկ արդեն շատ մոտ է, կանխատեսումներ հնչեցնելու առիթներ ունեցել ենք (https://iravunk.com/news/89513 եւ այլն): Նաեւ ենթադրելով, որ նոր Միությունը հազիվ թե սահմանափակվի միայն ՌԴ-Բելառուսի շրջանակներում: Այն, որ դրա հավանական թեկնածուների թվում են առաջին հերթին ԵՏՄ եւ ՀԱՊԿ երկրները, թերեւս հասկանալլի է: Ապա նաեւ խոսքը կգնա այդ կառույցներում չներառված մյուս հետխորհրդային երկրների մասին: Կցանկանան այդ երկրները կամ դրանց մի մասը, թե՝ ոչ, դա արդեն հարցի երկրորդ կողմն է:

Ի դեպ, ԽՍՀՄ-ն պաշտոնապես ստեղծվեց 1922թ. դեկտեմբորի 31-ին, եւ կան որոշ խոսակցություններ, որ անցյալի հետ կապն ընդգծելու համար նոր Միությունը եւս կհռչակվի հենց այդ օրը՝ առաջինից ճիշտ 100 տարի անց:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА