o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով

16.09.2019 22:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով

Կոսովոյի և Մետոքիայի հարցի լուծումը հնարավոր է բացառապես փոխզիջման միջոցով: Այս մասին Blic թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը:

«Փոխզիջումային լուծումը Կոսովոյի հարցի միակ հնարավոր լուծումն է, որի շնորհիվ թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը կստանա կայուն, երջանիկ ապագա, երկարաժամկետ խաղաղություն և բարգավաճում», - նշել է նա: 

Անկարան և Բաքուն քննարկել են Ղարաբաղի հարցը Սիրիայում ստեղծված իրավիճակի ֆոնին

Ընդ որում, նախարարների կաբինտեի ղեկավարի կարծիքով՝ Սերբիան պետք է ստանա «հնարավորինս առավելագույնը, իսկ կորցնի նվազագույնը»:

Բրնաբիչը հիշեցրել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «քաղաքական արիություն ունեցավ առաջադրելու սերբերի և ալբանների համաձայնության հարցը, չնայած այն բանին, որ Սերբիայում մեծամասնությունը դեմ էր»:

«Դա ծանր, հասարակական համակրանքը չվայելող, բայց միևնույն ժամանակ միակ ճիշտ և պատասխանատու որոշումն էր: Դրանով ցույց տրվեց մտահոգությունն ապագա սերունդների մասին, քանի որ գոյություն ունի վտանգ, որ սառեցված հակամարտությունը մի օր գլուխ կբարձրացնի: Ցավոք, շատ հնարավորություններ են բաց թողնվել, մենք գտնվում ենք շատ ավելի ծանր իրադրության մեջ, քան 10 - 15 տարի առաջ», - ասել է Բրնաբիչը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА