o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյան

16.09.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյան

400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի վերաբերյալ ճշմարտության ի հայտ գալու համար, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված», - ասաց նա:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սկսած առաջին օրվանից՝ կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում հարյուր տոկոս թափանցիկ է աշխատում:

«Էլարդի հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին», - ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Էլարդից ասել են, թե Ամուլսարի հարցում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է:

Ինչ վերաբերում է ճանապարհը բացելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ունեն դատարանի որոշում ճանապարհը բացելու վերաբերյալ: Փաշինյանը նկատեց, որ Ամուլսարի հացում մինչև վերջ գնալու են ճշմարտության հետևից:

«Ճշմարտությունը ինքը պիտի մեզ բերի այս կամ այն որոշման», - նշեց վարչապետը:

Վարչապետն ասաց, թե այս հարցում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի:

«Այդ թվում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի իմ շատ հարգելի ու սիրելի ընկերների կողմից», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ եթե ճշմարտությունը բերի նրան, որ հանքը հնարավոր չէ «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների շրջանակներում շահագործել, հանքը լրիվ օրինական հիմքով կփակեն:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА