o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Վահան Բաբայանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին առաջարկում է անդամակցել Ռեֆորմիստներին

11.09.2019 23:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Վահան Բաբայանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին առաջարկում է անդամակցել Ռեֆորմիստներին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր անդրադառնալով Ամուլսարի հարցին՝ առաջարկել է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ եւ անցկացնել հանրաքվե: Արձագանքելով վերոնշյալին Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ Հովիկ Աղազարյանին առաջարկել էանդամակցել Ռեֆորմիստների կուսակցությանը, ապա մանրամասնել. «Վերջին օրերին նույն խմբակցության մի շարք պատգամավորների խմբակցությունից դուրս գալու մասին հայտնի դարձած լուրերի ֆոնի վրա կարելի է փաստել, որ Ամուլսարի խնդիրը դարձել է այն սեպը, որը պառակտում է ստեղծում իշխող մեծամասնության շարքերում եւ դառնում է անվստահության հանրաքվե իրականացնելու նախաձեռնության պատճառ: Հատուկ ուզում եմ նշել, որ Ռեֆորմիստների կուսակցությունը դեռ 2019 թվականի հունիսի 3-ին հանդես է եկել վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկով: Այս առաջարկը հրապարակվել է Ռեֆորմիստների ֆեյսբուքյան էջում եւ ավելի ուշ՝ հունիսի 12-ին, տեղի է ունեցել իմ մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարել եմ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկի մասին: Դեռ երեք ամիս առաջ ռեֆորմիստները կանխատեսել են այսպիսի զարգացումներ: Ստացվում է, որ 3 ամիս էր պետք, որ իշխող համակարգը դա հասկանար»:

«Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ». Վահան Բաբայան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА