o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես կընթանա Քոչարյանին ազատելու հարցը

11.09.2019 00:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչպես կընթանա Քոչարյանին ազատելու հարցը

Կառավարական աղբյուրներից մեզ հասած տեղեկությունների համաձայն` իշխանական վերնախավում կամաց-կամաց հաշտվում են այն բանի հետ, որ Քոչարյանը հայտվելու է ազատության մեջ: Այսինքն` բավական է Քոչարյանի գործով առաջին իսկ նիստը գումարվի, որ դատավորը քննության առնի ՍԴ որոշումն ու դրական վճիռ կայացնի: Ընդ որում, վերին էշելոններում գիտակցում են, որ այս հարցով դատավորի վրա ճնշումներն անիմաստ են: ՍԴ որոշման չկատարումը ենթադրում է քրեական պատասխանատվություն, այսինքն` դատավորը վերին հրահանգների դեպքում կգերադասի մինչեւ իսկ պաշտոնից ազատվելը, քան` այդ հրահանգներին ընդառաջ գնալն ու գլխին քրգործ կախելը: Հաշվի առնելով նաեւ, որ հետագայում արդարացում չի դիտվի վերեւներից հրահանգ ստանալը, ավելի ճիշտ, չի էլ կարողանա ապացուցել, որ նման հրահանգ եղել է: Իսկ դատավորի հրաժարականը կդառնա այն հերթական հիմնավորումը, որ նա ճնշման տակ է, եւ Քոչարյանի գործը ոտքից գլուխ քաղաքական է: Ուստիեւ, ըստ աղբյուրի` այս իրավիճակի հետ հաշտվելով հանդերձ, իշխանական շրջանակները կարող են գնալ այս ուղղությամբ: Կփորձեն հասնել նրան, որ դատավորը տարբեր պատճառաբանություններով հնարավորինս երկար ձգձգի եւ գործով նիստի մեկնարկ չհայտարարի: Իհարկե, չի կարելի հավերժ ձգձգել, բայց մի 10 օր հնարավոր է: Իսկ 10 օրից, երբ Փաշինյանը կմնեկնի ԱՄՆ, հարցը, ըստ ամենայնի, կլուծվի: Եվ վերադառնալով Փաշինյանն արդեն կփորձի այսպես դեմքը փրկել. ՙՄի քանի օր ոտքս երկրից քաշեցի, այս նախկին իշխանությունների մնացորդ դատարանները վերցրին ու Քոչարյանին բաց թողեցին: Հիմա տեսեք` ինչպես եմ անցումային արդարադատություն անելու՚: Մի քանի օր այսպես վերեւներում կգոռգոռան, հետո մի այլ սուր թեմա կբացվի, ասենք՝ Պուտինի այցը, եւ բոլորի ուշադրությունն արդեն կֆիքսվի այդ ուղղությամբ:

Չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ. Գևորգ Գևորգյան

Այլ հարց է, թե նշանակված դատավորը կհամաձայնվի՞ այդ սցենարին: Ի վերջո, բոլորն են հասկանում, որ Քոչարյանը մի շաբաթ շուտ թե՝ ուշ դուրս է գալու: Իսկ ահա Նիկոլի դիրքերը դարձել են խիստ երերուն, եւ նման բաների հոտը դատավորները շատ լավ են զգում:

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА