o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դինքի գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան

07.09.2019 14:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դինքի գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով պաշտպանները պնդում են, որ Դինքի հետ հանդիպած թուրքական հետախուզության նախկին աշխատակիցները պետք է դատարանում ցուցմունք տան:

Թուրքական հատուկ ծառայությունները 31 մարդ են առևանգել ամբողջ աշխարհում

Դինքի սպանության գործով առանցքային վկաներ են հանդիսանում լրագրողի հետ 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում հանդիպած թուրքական հետախուզության աշխատակիցները:

Սեպտեմբերի 6-ի նիստի ժամանակ դատախազը միջնորդություն էր ներկայացրել առ այն, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների ցուցմունքը լսելու անհրաժեշտություն չկա, որին առարկել են Դինքի պաշտպանները՝ համարելով, որ դա կխոչընդոտի գործի լիարժեք բացահայտմանը:

Դատարանը հետաձգել է տվյալ միջնորդության մասով որոշում կայացնելը, հայտնում է Ստամբուլում գործող «Ակօս» թերթի կայքը:

Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները շարունակվելու են նոյեմբերի 26-ին, 27-ին և 28-ին:

Սեպտեմբերի 4-ին Ստամբուլի 14-րդ ծանր գործերով քրեական դատարանում կայացել էր Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում վկայի կարգավիճակով ցուցմունք էր տվել Ստամբուլի նախկին նահանգապետի օգնական Էրգուն Գյունգյորը, որը մանրամասներ է հաղորդել 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպումից, որը կայացել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության պահանջով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА