o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՏՆԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԲԱՐԿԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

04.09.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՅՏՆԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԲԱՐԿԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրեր առաջ Լոս Անջելեսում մահացել է լիբանանահայ հայտնի երգիչ ԱԴԻՍ ՀԱՐՄԱՆԴՅԱՆԸ: 74-ամյա երգիչը տեւական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում եւ պայքարում էր կյանքի համար: Հայ հանրությունն այդ մասին տեղեկացավ ամիսներ առաջ, երբ «Հրազդան» մարզադաշտում կայացած երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգի ժամանակ Ադիս Հարմանդյանին Հայաստանից առողջության մաղթանք հղեց երգիչ ԱՆԴԻՆ:

Հայաստանի պատվիրակությունը Ղրիմից վերադարձավ Երեւան

Արդեն մի քանի օր է սփյուռքահայությունը սգում է հայ փոփ երգերի միջազգային ռահվիրանի մահը, իսկ Հայաստանում ձայն բարբառոյ հանապատի. ինչ արած, ոչ Մշակույթի նախարարություն ունենք, ոչ էլ` Սփյուռքի, ու Հայաստանում մշակույթի պատասխանատուները լռում են, իսկ մշակույթի գործիչները քաղաքականությամբ են զբաղված: Դե, Սփյուռքի հանձնակատարն էլ բանից անտեղյակ է: Հայաստանյան լռությունը բարկացրել է մի շարք հայտնի սփյուռքահայերի, այդ թվում եւ լոսանջելեսաբնակ բեյրութահայ հաղորդավար, պրոդյուսեր ՍՏԵՓԱՆ ՓԱՐԹԱՄՅԱՆԻՆ, որը բարկացած շեշտում է. «Արդյո՞ք Սփյուռքի բարձրագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է որեւէ բան Ադիս Հարմանդյանի մահվան մասին: Արդեն 20 ժամից ավելի է անցել այն պահից, երբ ընտանիքի անդամները համացանցում տարածել են այդ լուրը: Գուցե, դա իրենց աշխատանքը չէ, քանի որ Ադիսը Հայաստանի սփյուռքի մաս չէ (Հայաստանի քաղաքացիներ, ովքեր արտերկրում են բնակվում), բայց նա հայկական սփյուռքի մաս էր կազմում»: 

Այվազովսկու կոլաժներից մինչեւ Գլազունովի պարտիտուրը Թեոդոսիայում ցուցադրվեց Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում

Հիշեցնենք, որ Հարմանդյանը հայ փոփ երգերի միջազգային ռահվիրան է, քանի որ հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, որոնց խոսքերի հեղինակն էր Հասմիկ Մանասերյանը: Առաջինը լույս է տեսել եւ հանրաճանաչ դարձել նրա «Ծաղիկներ» երգը: Հայտնի երգերից են նաեւ «Նունե», «Գարուն, գարուն», «Այլ աչեր», «Ախթամար» եւ այլ հայտնի ու սիրված երգերը: Նա թողարկել է մոտավորապես 30 ալբոմ: Ա. Հարմանդյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը եղել է ամիսներ առաջ, որտեղ միայն գրել էր. «Գնահատեք բոլորի սերն ու աջակցությունը... Շնորհակալություն»:

Թեոդոսիայում մեկնարկեց Հայաստանի մշակույթի օրերը (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА