o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ասֆալտապատման մրցույթը շահել է մեկ կազմակերպություն, Էջմիածնի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել այլ կազմակերպության հետ

31.08.2019 21:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ասֆալտապատման մրցույթը շահել է մեկ կազմակերպություն, Էջմիածնի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել այլ կազմակերպության հետ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 2019-ի դադարեցվել էին փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Այս տարի և՛ սուբվենցիոն ծրագրով նախատեսված հիմնանորոգման, և  փոսալցման աշխատանքները մեկնարկել են ընդամենը օրեր առաջ:

​​​​​​​«Ինչ կարող եմ ասել, եթե ոչ ամոթ եւ երիցս ամոթ, եթե անշուշտ ամոթ բառի իմաստը դեռ չեք մոռացել» (Տեսանյութ)

Էջմիածնի քաղաքապետարանը ասֆալտապատման դադարեցումը պայմանավորում է կապալառու կազմակերպության ոչ պարտաճանաչ աշխատանքով:

«Դանդաղեցումը կապված էր մրցույթը շահած կազմակերպության հետ, չհասցրեցին: Մենք երկու մրցույթ էինք հայտարարել, երկու մրցույթը միասին նախատեսում էինք մոտավորապես 6000 քմ փոսալցումներ կատարել, սակայն աշխատանքների ժամկետի ավարտին դեռ կատարված էր ընդամենը մեկ մրցույթի մոտ 50 տոկոսը»,-ասաց Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը:

Նշենք, որ 2018-ին փոսալցման աշխատանքների համար հայտարարված մրցույթներում հաղթած «Խաչատուրյանի Բիլդինգ գրուպ» ՍՊԸ-ն իր պարտականությունները պատշաճ կատարել է և 2019-ին կրկին մասնակցել հայտարարված  մրցույթներին: Ամենացածր գին առաջարկած «Խաչատուրյան Բիլդինգ»-ը, սակայն, այս անգամ ժամկետների խախտման խնդիր է ունեցել, որը պայմանավորում է տեղումների քանակով:

Ընկերության իրավախորհրդատու Մհեր Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Ինչպես գիտենք այս տարվա գարունը տեղումնառատ էր և տեխնիկապես առաջացան այնպիսի դժվարություններ, որոնք թույլ չէին տալիս կատարել աշխատանքները. եթե կատարվեին, ապա ակնհայտորեն անորակ աշխատանքների հետ գործ կունենայինք, հետևաբար կարելի է փաստել, որ ստացվել է մի իրավիճակ, որն առաջացրել է պարտավորությունների կատարման անհնարինություն: Մենք այդ մասին պատշաճորեն տեղեկացրել ենք պատվիրատուին»:

Մինչդեռ Էջմիածնի քաղաքապետարանում պնդում են՝ տվյալ ժամանակահատվածում տեղումները քիչ են եղել. «Անձրևային եղանակները այդ ընթացքում ընդամենը եղել է երեք օր: Մենք այդ երեք օրերը հաշվի ենք առել»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА