o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

30.08.2019 23:32 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԾՆՎԱԾԸ

Ըստ հեղափոխությունների տեսաբանների, եթե Լենինի հեղափոխությունը «ծնեց» Ֆելիքս Ժելեզնիին, ապա Նիկոլի հեղափոխությունը` Ֆելիքս Պաժառնիին:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԵՐՔՈՒՄ

Այն լուրերը, որ Նիկոլը խիղճ չունի, իրականությանը չեն համապատասխանում: Այն կա եւ դրված է Նիկոլի աշխատասենյակի պահարանի վերեւի աջ դարակում, նրա հայրենասիրության եւ ազնվության արանքում:


ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔ

Տիկի՛ն Աննա, թախանձագին խնդրում ենք լավ կերակրել Նիկոլին սննդի ցուցահանդեսներ ուղարկելուց առաջ, թե չէ մեր հպարտությունից բան չի մնա:
ՀՀ հպարտ քաղաքացիներ


ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՋԵՐՄՈՒԿՑԻՆԵՐԻՆ

– Ձեզանից էլ Պողոս-Պետրոս դուրս չեկավ…

 

ՀԱՄԱՐՅԱ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Պարեց Նիկոլը, գյումրեցիները զարմացան:
Պարեց Աննան,  դուխովները հպարտացան:
Բայց գյումրեցի պողոսները հասկացան,
Որ պար չէ սա, այլ մի հիմար ներկայացում…


ՀԵՐԹԱՓՈԽԸ

Ուշադիր ուսումնասիրելով ԱԺ-ի աշխատանքները` ՏԵՑ-ի կռուգի պուտանկեքը որոշեցին ստեղծել «Նախախորհրդարանական» հասարակական կազմակերպությունը:


ԶՈՆՏԻԿ ՊԱՀԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Պարզվեց, որ Լֆիկը զոնտիկը պիտի պահեր ոչ թե Նիկոլի ու Աննայի վրա, այլ` Ցոլակյանի:


ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ (ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ` ՉԱՐԵՆՑԱԲԱՐ)
Օբյեկտներիդ մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքա՜ն աստղեր եմ մարել:
Բայց Լֆիկ ջան, դու հանկարծ հեռանալիս չանիծես…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА