o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համացանցում են հայտնվել Մեգան Մարքլի ստեղծած կանանց հագուստի բարեգործական շարքի նախադիտման կադրերը

22.08.2019 18:38 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Համացանցում են հայտնվել Մեգան Մարքլի ստեղծած կանանց հագուստի բարեգործական շարքի նախադիտման կադրերը

Համացանցում են հայտնվել Մեգան Մարքլի ստեղծած կանանց հագուստի բարեգործական շարքի նախադիտման կադրերը, գրում է Mirror-ը:

Facebook-ի միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ հայտնվել են համացանցում

Աղբյուրը հաղորդում է, որ արքայազն Հարիի կինը Marks & Spencer, John Lewis և Jigsaw բրենդների հետ համագործակցությամբ ստեղծել է կանանց աշխատանքային հագուստի հավաքածու, որն օգուտ կբերի Smart Works կազմակերպությանը:

Smart Works-ն օգնում է գործազուրկ կանանց, որոնցից շատերը ֆինանսապես ծանր վիճակում են գտնվում, պատրաստվել հարցազրույցներին՝ նրանց տրամադրելով նոր հանդերձանք և կամավոր ուսուցիչների թիմ:

Հաղորդվում է, որ բարեգործական արշավի շրջանակում կանանց կտրամադրվի երկու հանդերձ՝ առաջինը հարցազրույցին մասնակցելու նպատակով, իսկ մյուսը՝ աշխատանքի անցնելուց հետո՝ մինչև առաջին աշխատավարձը ստանալը:

Vogue ամսագրի բրիտանական տարբերակի սեպտեմբերյան համարում Սասեքսի դքսուհին բացահայտել էր, որ համոզել է բրիտանական խոշոր Marks & Spencer, John Lewis և Jigsaw բրենդներին կանանց աշխատանքային հագուստի հավաքածու ստեղծել, և այժմ աշխատում են այդ ուղղությամբ:

Լուսանկարներում Մեգանը ջինսե տաբատ և սպիտակ վերնաշապիկ է կրում: Նա ողջունում է ծրագրում ներգրավված կանանց, զրուցում է լուսանկարիչների հետ և երջանկությունից ծափահարում:

 

Картинки по запросу Meghan Markle and Harry share behind scenes preview of Duchess' clothing range

Картинки по запросу Meghan Markle and Harry share behind scenes preview of Duchess' clothing range

Картинки по запросу Meghan Markle and Harry share behind scenes preview of Duchess' clothing range

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА