o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

20.08.2019 16:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. նա կմնա կալանքի տակ, հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել: Նրան դատարան չեն բերել առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА