o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԽՈՍՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ Է

16.08.2019 22:00 ՍՊՈՐՏ
ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԽՈՍՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ Է

Երեկ Բագրատաշենի մաքսակետում աղուհացով դիմավորեցին Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները: Հիշեցնենք, նախօրեին մեր թիմը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, Թբիլիսիում Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում, 0:2 հաշվով հաղթելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին», դուրս եկավ վերջին՝ չորրորդ փուլ, ինչը հայկական ակումբների համար նախադեպը չունեցող երեւույթ է: Իհարկե, «Արարատ-Արմենիայի» նման հաջողությունը միայն ամենայն դրվատանքի է արժանի: Ընդ որում, թերեւս այստեղ առաջին հերթին պետք է ընդգծել Վ.Մինասյանի աշխատանքը, որը ժամանակին պատմական հաջողությունների հասցրեց նաեւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, որի հետքն էլ չմնաց Մինասյանի հեռանալուց հետո: Եվ մոտավորապես նույն ոճը զգացվում է նաեւ «Արարատ-Արմենիայի» հետ աշխատանքում, ինչի շնորհիվ կան հույսեր, որ թիմը կկարողանա հաղթահարել նաեւ չորրորդ փուլի արգելքը, թեեւ այստեղ մրցակիցն անհամեմատ ավելի ծանրակշիռ է՝ Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը»: Եվ ահա այս ֆոնին, երեկ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում շատ ավելի բարդ վիճակում էր մեր մյուս թիմը՝  Երեւանի «Փյունիկը», որն արդեն առաջին խաղում սեփական հարկի տակ հասցրել էր 4:0 հաշվով պարտվել Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնին», եւ պատասխան խաղի հետ կապված առանձնակի հույսեր էլ չկային: Բայց, ընդհանուր առմամբ, կարելի է ֆիքսել, որ Եվրոպայի լիգայի որակավորման ընթացիկ մրցաշրջանում հայկական ակումբները նկատելիորեն ավելի լավ դրսեւորեցին իրենց, քան մինչ այս: Սակայն ասել, թե սա հայկական ֆուտբոլի ընդհանուր զարգացման արդյունքում է, հաստատ սխալ կլիներ: Ինչպես «Արարատ-Արմենիայի» պարագայում էր, այնպես էլ «Փյունիկի» որոշակի հաջողությունը զգալիորեն պայմանավորված է մարզչական աշխատանքով: Բայց եթե հաշված հայկական ակումբներում գոնե այս հարցում որոշ տեղաշարժ կա, ապա դա դեռ ընդհանուր ֆուտբոլի առաջ գնալու մասին չի խոսում: Ընդհանուր զարգացումը կախված է բազում այլ գործոններից՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլի մեծ տարածումից՝ խաղային ու մարզումային հնարավորություններով հանդերձ, վերջացրած պատշաճ խաղադաշտերով, ֆինանսներով եւ այդպես շարունակ: Կարճ ասած, «Արարատ-Արմենիայի» հաջողությունը ողջունելով հանդերձ, նաեւ ֆիքսենք. եթե ընդամենը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը հաղթահարած թիմին սահմանին աղուհացով են դիմավորում, դա ոչ թե ուրախության, այլ՝ տխրելու առիթ է. ինչքան է մեր ֆուտբոլը փոքրացել, որ այլոց աչքին չերեւացող այդ հաջողությունը մեզ համար դարձել է աղուհացի առիթ: Մի խոսքով, այսպես հազիվ թե մինչեւ 2050թ.-ն Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալու վարչապետական ֆանտազիաներն իրականանան:

Պաշտոնական․ Գատուզոն՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА