o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուրուգվայի հայկական վարժարանների փոքրիկները պարել են Կարո Փայլանի հետ

16.08.2019 01:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
Ուրուգվայի հայկական վարժարանների փոքրիկները պարել են Կարո Փայլանի հետ

Ինչպես արդեն նշել էինք,  Թուրքիայի մեջլիսի պատգամավորներ ազգությամբ հայ ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ եւ ԵՓՐՈՒ ԿՅՈՒՆԱՆ պաշտոնական այցով գտնվում են Ուրուգվայում: Ի թիվս բազմաթիվ հանդիպումների եւ այցելությունների, պատգամավորները՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության խորհրդական Սեւան Տէմիրճիօղլու հետ միասին, այցելել են հայկական վարժարանների աշակերտներին: Մոնտեվիդեոյի Նուպարյան եւ Ներսեսյան հայկական վարժարաններում աշակերտները մեծ խանդավառությամբ եւ ջերմությամբ են դիմավորել պատգամավորներին, նույնիսկ պարել են նրանց հետ:

ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ

Թուրքիայից ժամանած պատգամավորները այցելել են նաեւ տեղի Հայոց Կաթողիկե եկեղեցին, որտեղ նրանց դիմավորել է հոգեւոր առաջնորդ ՏԵՐ ԱՆՏՈՆԻՈ  վարդապետը եւ ԻՄԵԼՏԱ ՔԷՉԻՃՅԱՆ սարկավագուհին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА